Լրահոս

22.01.2019 16:02


ԲՀԿ պատգամավոր Հակոբ Նազարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

ԲՀԿ պատգամավոր Հակոբ Նազարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր Հակոբ Նազարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստում այս մասին ասել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցնելու մասին որոշումը:

«Դիմումը վավերացված է նոտարական կարգով, և այս դեպքում ԿԸՀ-ն Հակոբ Նազարյանի գրանցումը ճանաչեց ուժը կորցրած»,- նշեց Սմբատյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը