Աշխարհ

23.01.2019 10:45


Ճապոնիայում կարծում են, որ ՌԴ–ի հետ հաշտության պայմանագրի կնքումը ժամանակ կպահանջի

Ճապոնիայում կարծում են, որ ՌԴ–ի հետ հաշտության պայմանագրի կնքումը ժամանակ կպահանջի

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքումը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Հունվարի 23-ին Տոկիոյում կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ Սուգան ընդգծել է՝ այդ հարցը չի կարելի լուծել մի քանի բանակցություններով:

Նա նաև հավելել է՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հունվարի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարներին հաջողվել է «կառուցողական բանակցություններ վարել տարբեր ոլորտների շուրջ»:

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ հանդիպումը հիանալի մեկնարկ էր 2019–ին ռուս–ճապոնական հարաբերությունների համար։

Հիշեցնենք՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են իրենց համար ամենավիճելի՝ Հարավային Կուրիլների հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը