Աշխարհ

06.02.2019 10:44


Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 142-ի. «Globo»

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 142-ի. «Globo»

Հունվարի 25-ին Բրազիլիայի հարավ-արևելքում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 142-ի: Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնում է «Globo» հեռուստաալիքը:

Զոհվածներից 122-ի ինքնությունը պարզված է: Ըստ վերջին տվյալների՝ անհետ կորածների թվում 194 մարդ կա: Ողբերգության վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ամբարտակը պահում Էր մետաղագործական արդյունաբերության թափոններով ջուրը: Կառույցը պատկանում է Բրազիլիայի «Vale» հանքարդյունահանող ընկերությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը