Քաղաքական

06.02.2019 16:48


«Օդում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է». Արամ Հարությունյան

«Օդում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է». Արամ Հարությունյան

«Այսօր օդում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է, որովհետև, եթե մեկը լավ գիտի, թե ովքեր են ճամպրուկներով գումարներ տարել Բաղրամյան 26, ապա այդ գումար տանողներն այսօր շարունակում են իրենց գործունեությունը, ապա հաստատ կոռուպցիայի հետ կապված՝ մենք որևէ առաջընթաց չունենք: Հայաստանում լուրջ խոսակցություններ կան, որ խոշոր գործարարների հետևից արդեն չեն գնում, «մուծվում են»:

Հիմա ոչ թե ճամպրուկներով են գումարը տանում Բաղրամյան 26, այլ միջնորդ կա: Այսօր Փաշինյանի մոտ ազգականն աշխատում է Սամվել Ալեքսանյանի մոտ՝ կադրերի բաժնի վարիչ: Փաշինյանի ու Ալեքսանյանի միջև շոկոլադային հարաբերություններ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը