Լրահոս

07.02.2019 16:08


Հանրապետության որոշ ավտոճանապարհների թույլ ձյուն է տեղում

Հանրապետության որոշ ավտոճանապարհների թույլ ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ` Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը