Քաղաքական

Փետրվարի 08, 2019 10:24

Գործադիրը հաստատեց կառավարության ծրագիրը և կներկայացնի ԱԺ

Գործադիրը հաստատեց կառավարության ծրագիրը և կներկայացնի ԱԺ

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց կառավարության ծրագիրը և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, մաքսիմալ մշակել առաջարկները և ներառել նախագծում:

«Կարծում եմ՝ ստացանք լավ ծրագիր, ճիշտ կառուցվածքով, սկզբունքներով: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա կսկսենք աշխատել կառավարության ծրագրի հաստատումից հետո»,- ասաց Գրիգորյանը:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,
  2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),
  3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),
  4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
  5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
  6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),
  7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
  8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը

«Մեր իշխանությունը երկրի անվտանգության հարցում քաղաքական իմպոտենցիայով է տառապում». Շարմազանով (տեսանյութ)

«Մեր իշխանությունը երկրի անվտանգության հարցում քաղաքական իմպոտենցիայով է տառապում». Շարմազանով (տեսանյութ)

Ապրիլ 19, 2019 12:20 «Պահանջել եմ հրապարակել օտարերկրյա գործակալների անունները»:
«Իմ քայլը» դաշինքի 5 անդամ տարվել է ոստիկանություն

«Իմ քայլը» դաշինքի 5 անդամ տարվել է ոստիկանություն

Ապրիլ 19, 2019 11:20 Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտել են։
Սամվել Բաբայանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Սամվել Բաբայանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Ապրիլ 19, 2019 11:00 Թեման՝ արցախյան խնդիր և ներքաղաքական գործընթացներ։
ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ապրիլ 19, 2019 10:45 Օրակարգում ընգրկված է ՏՄՊՊՀ  նախագահի ընտրությունը։
Քոչարյանը Փաշինյանին անվանել է «սպառնալիք օրենքի գերակայությանը»

Քոչարյանը Փաշինյանին անվանել է «սպառնալիք օրենքի գերակայությանը»

Ապրիլ 18, 2019 21:40 «Ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել»։
ԱԱԾ-ն հաստատեց․ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԱԾ-ն հաստատեց․ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Ապրիլ 18, 2019 19:15 Իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ։
Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

Ապրիլ 18, 2019 18:15 Թեկնածությունն առաջադրել էր Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլական» Հովիկ Աղազարյանն առաջարկում է վարկ չմարողներին դատել (տեսանյութ)

«Իմ քայլական» Հովիկ Աղազարյանն առաջարկում է վարկ չմարողներին դատել (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 17:00 «Սա ազդելու է մեր տնտեսության զարգացման վրա»։
ՀՀ ԱԳՆ պարզաբանումը «Լավրովի ծրագրի» վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ պարզաբանումը «Լավրովի ծրագրի» վերաբերյալ

Ապրիլ 18, 2019 16:54 Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում:
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը (տեսանյութ)

Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 16:12 Կառավարության շենքում է գտնվում ԲՀԿ առաջնորդը։
Լիլիթ Մակունցի կարծիքով Քաղաքացու օրվա տոնակատարությանը հատկացված 124 մլն դրամը սեղմ գումար է (տեսանյութ)

Լիլիթ Մակունցի կարծիքով Քաղաքացու օրվա տոնակատարությանը հատկացված 124 մլն դրամը սեղմ գումար է (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 14:53 Սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար էլ էր գումար հատկացվում։
Ինձ վարչապետի դեմ չեն կարող հանել. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Ինձ վարչապետի դեմ չեն կարող հանել. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Ապրիլ 18, 2019 14:43 Այո՛, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ:
Իշխանության ներկայացուցիչներին հրահանգ է իջեցվել հարցազրույց չտալ «5-րդ ալիք»-ին

Իշխանության ներկայացուցիչներին հրահանգ է իջեցվել հարցազրույց չտալ «5-րդ ալիք»-ին

Ապրիլ 18, 2019 13:20 «Գերադասում են խոսել այնպիսի լրատվամիջոցներում, որտեղ իրենց խոսքը, հարցերը նախապես պլանավորված են»:
Մամեդյարովը հայտնել է Մնացականյանի հետ նոր հանդիպման առաջարկի մասին. նախաձեռնողն այս անգամ ԱՄՆ-ն է

Մամեդյարովը հայտնել է Մնացականյանի հետ նոր հանդիպման առաջարկի մասին. նախաձեռնողն այս անգամ ԱՄՆ-ն է

Ապրիլ 18, 2019 11:40 Պետքարտուղարը նույնպես ջանքեր կներդնի առաջընթացի հասնելու համար։