Աշխարհ

Փետրվարի 09, 2019 08:44

Փետրվարի 9-ը՝ Ստոմատոլոգների միջազգային օր

Փետրվարի 9-ը՝ Ստոմատոլոգների միջազգային օր

Փետրվարի 9-ը նշվում է որպես Ստոմատոլոգների միջազգային օր: Տոնը կապվում է Ապոլլոնիայի անվան հետ։ Ստոմատոլոգիան ունի ավելի քան 9000 տարվա պատմություն:

Ատամների պահպանման օգտակար խորհուրդներ

• Տարին մեկ-երկու անգամ այցելեք ատամնաբույժի՝ ատամնաքարերի մաքրման և հետազոտության նպատակով։

• Ատամների մաքրման համար առավոտյան և երեկոյան մի մոռացեք տրամադրել 2-3 րոպե: Խոզանակներ ընտրելիս նախապատվությունը տվեք միջին կոշտության խոզանակներին և երեք ամիսը մեկ փոխեք դրանք։

• Կերակրի մնացորդներից ձերբազատվելու համար օգտագործեք ատամի թելեր և վրձիններ, քանի որ դրանք հիանալի մաքրում են միջատամնային անցքերը՝ կանխարգելելով կարիեսի առաջացումը։

• Ատամների մածուկ ընտրելիս նախապատվությունը տվեք ֆտոր պարունակող մածուկներին, քանի որ ֆտորը բարձրացնում է ատամի էմալի դիմադրողականությունը։

• Սնվեք հավասարակշված: Օգտագործեք բնական, թարմ և չզտված մթերք՝ ցորենի հաց, միրգ և բանջարեղեն, որպեսզի ատամները ստանան բոլոր կարևոր հանքանյութերն ու միկրոտարրերը։

• Հնարավորինս պահպանեք հեղուկի ռեժիմ, քանի որ հեղուկը բարձրացնում է թքի արտադրությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա։

• Սահմանափակեք քաղցրի՝ թխվածքաբլիթների, տորթերի, սպիտակ ալյուրով պատրաստված հացաբուլկեղենի օգտագործումը: Դրանք բարձրացնում են բերանի թթվային պարունակությունը՝ նպաստելով մանրէների առաջացմանը։

• Մի օգտագործեք շաքար պարունակող գազավորված ըմպելիք, որովհետև դրանք օրգանիզմից դուրս են բերում կալցիումը, որի անբավարար քանակն օրգանիզմում նպաստում է ատամների էմալային շերտի նվազմանը։

• Մի գայթակղվեք փափուկ, հեշտ ծամվող սննդով: Սովորաբար նմանատիպ սննդի օգտագործումը խոչընդոտում է ծամողական ֆունկցիայի աշխատանքին՝ այն դարձնելով ավելի պասիվ։

• Մի ծխեք կամ գոնե սահմանափակեք ծխելը. այն թոքերի միջոցով ներթափանցում է լնդերի արյունատար անոթներ: Ծխախոտի ծխի մեջ առկա բաղադրիչները խախտում են արյան շրջանառության բնականոն ընթացքը լնդերում՝ առաջացնելով լորձաթաղանթի հյուծվածություն: Բացի այդ, ատամները դեղնում են, և արագանում է ատամնաքարերի կուտակման ընթացը։

• Խնայեք նյարդերը, քանի որ սթրեսները թուլացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը և բարձրացնում կարիեսի կամ պարադոնտիտի առաջացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ատամների կորստին:

Այս խորագրի վերջին նյութերը

«Freedom House»-ը դատապարտել է Թուրքիայում ցուցարարների դեմ իրավական հետապնդումները

«Freedom House»-ը դատապարտել է Թուրքիայում ցուցարարների դեմ իրավական հետապնդումները

Փետրվարի 22, 2019 20:19 «Քաղաքացիական հասարակության դեմ ուղղված ցնցող մեղադրանք»։
Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի

Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի

Փետրվարի 22, 2019 19:32 Վերանորոգման աշխատանքներն արդեն կմեկնարկեն գալիք ամիս։
Հայտնի է «Արսենալի» մրցակիցը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում

Հայտնի է «Արսենալի» մրցակիցը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում

Փետրվարի 22, 2019 16:24 Հանդիպումները կկայանան մարտի 7-ին և 14-ին:
ՌԴ Դաշնային ժողովին Պուտինի ուղերձը հեռուստավարկանիշի անկում է արձանագրել

ՌԴ Դաշնային ժողովին Պուտինի ուղերձը հեռուստավարկանիշի անկում է արձանագրել

Փետրվարի 22, 2019 13:05 Ցուցանիշը գտնվում է 2013 թվականի մակարդակում։
Թուրք առևտրականի սպանության մեջ ՀՀ քաղաքացիներ են կասկածվում (լուսանկար)

Թուրք առևտրականի սպանության մեջ ՀՀ քաղաքացիներ են կասկածվում (լուսանկար)

Փետրվարի 21, 2019 20:55 «Հայրդ մեր տանն է, գնա, վերցրու»։ 
Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը

Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը

Փետրվարի 21, 2019 20:17 Մարդկանց հաղորդակից դարձնելու հռչակավոր քաղաքի շքեղությանը:
Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը

Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը

Փետրվարի 21, 2019 19:25 «Կարևոր ուղղություններով չկան հստակ արդյունքներ»։
Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը

Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը

Փետրվարի 21, 2019 15:50 40 կողմ ու 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Փետրվարի 21, 2019 14:58 Քննարկվել են բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները։
Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը

Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը

Փետրվարի 21, 2019 14:10 Չպետք է վախենալ զենքերի վերջին տեսակներով «ռուսական մուլտֆիլմերից»։
ԱՄՆ-ն ավելի շատ գումար կհատկացնի Վրաստանին

ԱՄՆ-ն ավելի շատ գումար կհատկացնի Վրաստանին

Փետրվարի 20, 2019 21:16 Չխրախուսել Վրաստանի ինքնիշխանությունը խախտող որևէ ծրագիր։
ՄԻԵԴ-ը մեկ օրում Թուրքիայի դեմ 4 դատական վճիռ է կայացրել

ՄԻԵԴ-ը մեկ օրում Թուրքիայի դեմ 4 դատական վճիռ է կայացրել

Փետրվարի 20, 2019 21:06 Պետք է փոխհատուցումներ վճարի բոլորին։
Հյուսիսային Կիպրոսը չի մասնակցի Արցախում կայանալիք ֆուտբոլային առաջնությանը

Հյուսիսային Կիպրոսը չի մասնակցի Արցախում կայանալիք ֆուտբոլային առաջնությանը

Փետրվարի 20, 2019 20:04 Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն։