Լրահոս

10.02.2019 11:30


ՃՏՊ Հովտաշատ գյուղում. կան տուժածներ

ՃՏՊ Հովտաշատ գյուղում. կան տուժածներ

Փետրվարի 9-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Հովտաշատ գյուղից դեպի «Մեյմանդարի շուկա» կոչվող հատված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի դիմաց բախվել են «Daewoo Espero» մակնիշի (վարորդ՝ Ա. Ն., ծնված 1982 թ.) և «Nissan X-Trail» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1987 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Գ.-ն (ծնված 1989 թ.) և Ն. Հ.-ն (ծնված 2003 թ.), տեղափոխվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Daewoo Espero» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորին՝ Ա. Շ.-ին (ծնված 1991 թ.), «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ Ա. Հ.-ին (ծնված 1956 թ.), ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը