Աշխարհ

Փետրվարի 11, 2019 12:54

Հայաստանում կալանավորված հակահայ թուրք լոբբիստն այսօր ԱՄՆ-ում դատարանի առջև կկանգնի

Հայաստանում կալանավորված հակահայ թուրք լոբբիստն այսօր ԱՄՆ-ում դատարանի առջև կկանգնի

Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում դատարանի առջև է կանգնելու Հայաստանում օգոստոսի 31-ին կալանավորված, ապա ԱՄՆ-ին արտահանձնված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը։ Վերջինս ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նրա նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված է 5 մեղադրանք։
Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու մեջ:

Նշենք, որ 2018թ. դեկտեմբերին ամերիկյան դատարանը վճռել էր նրան 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել: Սպասվում է, որ Օքսուզի դատավճիռը կհրապարակվի հենց այսօր։

Հիշեցնենք, որ ​ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Օքսուզը 2018թ օգոստոսի 29-ին ձերբակալվել էր Երևանում: Քևին Օքսուզը Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Նախորդ տարվա սեպտեմբերին Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մասով հարուցվել էր քրեական գործ:

Ամերիկյան կողմը մինջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն Օքսուզին հանձնելու վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ բավարարվել էր Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ԱՄՆ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

Օքսուզը հետախուզվում էր նաև Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից։ Թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Դրա շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: Ի պատասխան դրան, ՀՀ գլխավոր դատախազությունից ասել էին, թե Օքսուզին արտահանձնելու պահանջով ԱՄՆ Թուրքիայից առաջ էր դիմել։

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը

Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին

Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին

Ապրիլ 24, 2019 19:04 Շատերի ճակատագրերը հենց այս որբանոցները «գրեցին»:
Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին (տեսանյութ)

Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 15:15 Մի կողմից վիրահայերի բողոքի ցույցն էր, մյուս կողմից՝ դեսպանատան տոնական միջոցառումը:
Երկտեղված հայրենիք. Մալաթիա-Սեբաստիա

Երկտեղված հայրենիք. Մալաթիա-Սեբաստիա

Ապրիլ 24, 2019 14:20 Հայության բեկորներն իրենց հետ բերեցին ծննդավայրերի անունները:
Էրդողան. «Մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»

Էրդողան. «Մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»

Ապրիլ 24, 2019 14:05 «Հայաստա՛ն, բացի ՛ր արխիվներդ»։
Հայտնաբերվել է մարտին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի երկրորդ զինծառայողի դին

Հայտնաբերվել է մարտին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի երկրորդ զինծառայողի դին

Ապրիլ 24, 2019 13:39 2019թ. հունվարի 1-ից հայտնի է դարձել 11 կորստի մասին։
Փայլանը Twitter-ում կիսվել է հայերի կյանք փրկած թուրք նահանգապետի լուսանկարով

Փայլանը Twitter-ում կիսվել է հայերի կյանք փրկած թուրք նահանգապետի լուսանկարով

Ապրիլ 24, 2019 13:32 «Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին»:
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց է անցկացվել (տեսանյութ)

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց է անցկացվել (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 13:23 Աթաթուրքի նկարներ են տեղադրվել։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի պետը գրառում է արել 1915-ի վերաբերյալ

Ապրիլ 24, 2019 13:15 Խուսափելով «ցեղասպանություն» իրավական տերմինի գործածումից։
Թբիլիսիում Գևորգ Սարգսյանին սպանողները դատապարտվել են

Թբիլիսիում Գևորգ Սարգսյանին սպանողները դատապարտվել են

Ապրիլ 24, 2019 11:20 Մեկը՝ 17, մյուս երկուսը՝ 15-ական տարվա ազատազրկման։
Վենգերը նշել է, թե որ մասնագետը կարող է գլխավորել «Արսենալը»

Վենգերը նշել է, թե որ մասնագետը կարող է գլխավորել «Արսենալը»

Ապրիլ 24, 2019 11:10 Պատրիկի կարիերան պետք է սկսի ակումբային ֆուտբոլից:
Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ

Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ

Ապրիլ 24, 2019 09:00 Այլ շփումներ ևս կլինեն՝ այդ թվում և ամռանը կամ աշնանը։
Ինդոնեզիայում քվեները հաշվելիս ընտրական հանձնաժողովի 92 անդամ Է մահացել գերհոգնածությունից

Ինդոնեզիայում քվեները հաշվելիս ընտրական հանձնաժողովի 92 անդամ Է մահացել գերհոգնածությունից

Ապրիլ 23, 2019 20:28 Այդ ընտրություններն ամենախոշորն են դարձել աշխարհում: