Քաղաքական

Փետրվարի 12, 2019 12:52

Կառավարության ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու մոտեցմամբ. ՀՅԴ

Կառավարության ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու մոտեցմամբ. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց` Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ, հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը:

Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը: Մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը:

Ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:

Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:
Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը:

Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է այդ «հեղափոխությունն» իրականացվելու և ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար:

Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, և այն գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք:

Վերը նշված ամփոփ գնահատականների մանրամասներն ու հիմնավորումները ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կներկայացնի առանձին հարցազրույցներով և հրապարակումներով», - ասված է ՀՅԴ հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը

«ՀԱՊԿ երկրները որևէ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով». Պեսկով

«ՀԱՊԿ երկրները որևէ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով». Պեսկով

Փետրվարի 22, 2019 16:50 Կան տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են։
«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)

«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)

Փետրվարի 22, 2019 16:41 «Աշխատավարձը պետք է գերխնդիր չլինի»։
ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

Փետրվարի 22, 2019 16:22 Պայմանավորված Փաշինյանի ու Ալիևի պարբերական հանդիպումներով։
Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա

Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա

Փետրվարի 22, 2019 14:35 Փաստեր պետության հաշվին ճոխ ծախսի մասին։
«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»

«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»

Փետրվարի 22, 2019 13:21 Կարգավորման հարցում որոշակի դրական փոփոխություններ կան։
Փաշինյանը պատրաստվում է «կուլակաթափության»

Փաշինյանը պատրաստվում է «կուլակաթափության»

Փետրվարի 22, 2019 00:35 Գործարար շրջանակներում դժգոհություն է հասունանում գործող իշխանությունների մոտեցումների կապակցությամբ։
«Ալեքսանդր Սարգսյանը 18.5 մլն դոլարը փոխանցել է, իսկ 11.5 մլն-ն գանձվել է». Վանեցյան (տեսանյութ)

«Ալեքսանդր Սարգսյանը 18.5 մլն դոլարը փոխանցել է, իսկ 11.5 մլն-ն գանձվել է». Վանեցյան (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 17:19 11,5 միլիոն դոլարը եղել է հարկային պարտավորություն։
Ես ռուսական կրթություն ունեմ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ես ռուսական կրթություն ունեմ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 14:28 Անդրադարձել է Թումանյանի քառյակը թղթից կարդալուն։
Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ

Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ

Փետրվարի 21, 2019 14:15 Հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։
«Կարող ենք գերանդին առնել ու հնձել բոլորին». Փաշինյան

«Կարող ենք գերանդին առնել ու հնձել բոլորին». Փաշինյան

Փետրվարի 21, 2019 13:15 Կրկին խոսել է ասֆալտին պառկեցնելու և պատերով տալու մասին։
Այ հիմա նստի ու մտածի՝ ի՞նչ ես արել՝ չմտածելով (տեսանյութ)

Այ հիմա նստի ու մտածի՝ ի՞նչ ես արել՝ չմտածելով (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 12:18 Ու մտածի՝ ինչ ես անելու, բայց արդեն մտածելով։
ՀՀ կառավարության նիստը (ուղիղ միացում)

ՀՀ կառավարության նիստը (ուղիղ միացում)

Փետրվարի 21, 2019 11:00 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

Փետրվարի 20, 2019 20:55 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչից հետո ընտրվել էր ԱԺ պատգամավոր: