Աշխարհ

Փետրվարի 12, 2019 18:54

«Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները». Էրդողան

«Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները». Էրդողան

«Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք»:

Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԱԶԿ-ի առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ: Հատկանշական է, որ կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքն անցկացվել է Սիվաս (Սվաս-Սեբաստիա) քաղաքում, ինչի վրա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի նախագահը:

Քաղաքը կարևոր դեր ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա ՔեմալԱթաթուրքի 1919 թվականին սկսած ազգայնամոլական (Քեմալական) շարժման մեջ: 1919թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվաս) Քեմալի գլխավորությամբ տեղի էունեցել «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների»կոնգրեսը (Սվասի կոնգրես), որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (ՓոքրԱսիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվողտարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչել Մուդրոսի զինադադարով որոշվածսահմանները և պայքարի կոչ է անել՝ պահպանելու Օսմանյան կայսրությանամբողջականությունը։ Սեբաստիայի, ինչպես և դրան նախորդած Կարինի (Էրզրումի)կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծմանգաղափարը։

«Մեր սուրբ քայլերթը, որի վերջին քննությունը լինելու է մարտի 31-ը (ՏԻՄ ընտրությունների օրը), Սիվասից սկսելը իր իմաստն ունի: Սիվասը Սելջուկյան սուլթանության սիրտն է, Օսմանյան կայսրության խիղճը ու Հանրապետության միտքն է: Սիվասը այն քաղաքն է, որտեղ դրվել են Թուրքիայի Հանրապետության հիմքերը: Սիվասի կոնգրեսը ընդհանուր մտքի միախմբման կենտրոնն է»,- ասել է էրդողանը:

Էրդողանն իր առաջին նախընտրական ելույթի ընթացքում հիմնականում խոսել է երկրի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ ավելի շատ կենտրոնանալով «ահաբեկչության դեմ պայքարի» վրա: Թուրքիայի նախագահը ակնարկել է, որ այս պայքարը իրականացնելու համար հարկավոր է, որ ժողովուրդը համախմբվի «Ժողովուրդ» դաշինքի շուրջ, որի անդամներն են իր գլխավորած ԱԶԿ-ն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Խոսելով «ահաբեկչության դեմ պայքարի» մասին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Աֆրինում, Ջարաբլուսում մեզ վրա հարձակվել ցանկացողներին անհրաժեշտ դասը տվեցինք, կրկին կտանք: Ներսից կամ դրսից Թուրքիայի դեմ որևէ գործողություն անել ցանկացողներին անհրաժեշտ պատասխանը կտանք: Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք:

Նախագահական կառավարման համակարգը կասկածի տակ դնելով՝ հին Թուրքիա երազողների իղձերն ի չիք են դառնալու»:

Էրդողանն անդրադարձել է նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական», քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական», ազգայնական «Լավ» ու իսլամական «Երջանկություն» կուսակցություններին՝ ասելով, որ նրանք նույն քաղաքական գիծն տանում:

«ԺՀԿ-ն, ԺԴԿ-ն, ԼԿ-ն ու ԵԿ-ն իրար ձեռք բռնած և ուս ուսի են քայլում: Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»,- ասել է Էրդողանը՝ փորձելով թուրք ընտրողների աչքում վարկաբեկել ԺՀԿ-ին, ԼԿ-ին ու ԵԿ-ին՝ նրանց նույնացնելով PKK-ի հետ կապվող քրդամետ ԺԴԿ-ի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Հուլիս 18, 2019 21:42 Հաթայի նահանգի Հասսա շրջանում։
Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Հուլիս 18, 2019 21:15 1000 բնակչից 6-7-ը ստիպողաբար աշխատում կամ ամուսնանում է։
Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Հուլիս 18, 2019 20:56 Լուսանկարները հրապարակել է կինը։
Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Հուլիս 18, 2019 17:15 Միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից։
Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Հուլիս 18, 2019 13:35 Վաշինգտոնն անտեսել է Անկարայի առաջարկը:
«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

Հուլիս 17, 2019 20:48 Տեղի կունենա Լոս Անջելեսում։
«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 19:04 Հանձնաժողովը չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու։
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Հուլիս 17, 2019 18:02 «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաև Քուփերին»։
«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

Հուլիս 17, 2019 17:30 Ովքեր կոչ են անում հրաժարվել, «երկրի թշնամիներն են»:
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Հուլիս 17, 2019 16:25 Մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Հուլիս 16, 2019 20:21 Օգտվել են գաղտնի հավելվածներից։
ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

Հուլիս 16, 2019 19:54 Չեն կարող դիմակայել զանգվածային հարձակման դեպքում։
Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Հուլիս 16, 2019 19:18 Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքների պատճառով։
Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։
Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Հուլիս 16, 2019 17:28 Ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները։