Կարծիք

12.02.2019 21:51


Կհանդգնե՞ք

Կհանդգնե՞ք

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։

Չեք հավատա, բայց Google-ում ստուգել եմ՝ տնտեսական լրագրողների ու տնտեսական թեմաներով հրապարակվող հոդվածներում ամենաշատ հանդիպող նախադասություն-մեջբերումը հենց Հրանտ Մաթևոսյանից է։

«Պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որ այդ խնայված միջոցներով․․․»,-ամենից շատ մեջբերում են հեղինակներն ու շարունակում ըստ իրենց պատկերի ու նմանության, ըստ իրենց ճաշակի ու դաստիարակության, ըստ իրեց կրթական ցենզի ու դրա բացակայության։

Առաջարկում եմ խորհրդարանում քննարկվող կառավարության տնտեսական ծրագրի մասին ձեր կարծիքը ձևակերպեք որպես մեջբերման շարունակություն։ Կհանդգնե՞ք։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը