Կարծիք

Փետրվարի 12, 2019 23:18

Չարություն, չարություն մինչև վերջ

Չարություն, չարություն մինչև վերջ

Փետրվարի 9-ին Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել հայկական էստրադայի ճանաչված երգչուհի Սիրուշոն։ Պարզվում է, որ հայ «առաջադեմ» հասարակությունը փոխարեն ուրախանալու հայրենակցի հաջողությամբ, չարացել, կատաղել է և շնորհավորհանքների փոխարեն լուտանքներ և հայհոյանքներ տեղացել երգչուհու հասցեին, միայն այն բանի համար, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է։

Հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ փողոցում տեղեկացա, որ Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է օլիմպիական չեմպիոն։ Ճանապարհին հանդիպեցի Հայաստանի «առաջադեմ» գործիչներից մեկին։ Ուրախ-ուրախ հաղորդեցի լուրը։ Եվ հանկարծ զրուցակիցս մռայլվեց և չարությամբ մռմռաց․ «Սերժի աչքը լույս․․․»։

Այսպիսով մեր հասարակության «առաջադեմ» հատվածը տարբեր ոլորտների գործիչներին գնահատում է ոչ թե ըստ նրանց տաղանդի, ունակությունների, այլ ըստ նրանց տարբեր ազգակցական, բարեկամական կապերի, իրենց կողմից այդ պահին ատելի քաղաքական գործիչների հետ։ Հատուկ եմ շեշտում այդ պահի, քանի որ վաղն իսկ այդ նույն գործչին կերկրպագեն, իսկ այսօրվա կուռքին կհայհոյեն։ Նաև թքած ունեն Հայաստանի միջազգային վարկի վրա, նրանց կարծիքով սպորտի, արվեստի և այլ ոլորտներում Հայաստանի ցանկացած հաջողություն բոլորինս չի, այլ իրենց կողմից այդ օրն ատելի իշխանությանը կամ քաղաքական գործչինը։

Անցյալ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, մի միջոցառման ժամանակ հանդիպեցի Ռուսաստանի այլախոհներին, որոնք խիստ դեմ են ՌԴ նախագահ Պուտինին, սակայն բոլորը ոգևորված էին Ռուսատանի հավաքականով։ Հիշում եմ՝ ԽՍՀՄ տարիներին ինչպես էինք բոլորս ուրախանում Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի և այլոց հաջողություններով՝ անկախ կոմունիստ, անկուսակցական կամ այլախոհ լինելուց, չնայած որ նրանք հանդես էին գալիս ԽՍՀՄ դրոշի տակ։ Համոզված եմ, որ այդ հաջողություններով ուրախանում էին նաև բանտերում տառապող մեր անկախականները։ Իսկ հիմա․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

«Մարտի 1»-ի երթի դրդապատճառները

«Մարտի 1»-ի երթի դրդապատճառները

Փետրվարի 22, 2019 15:25 Այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։
Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք

Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք

Փետրվարի 22, 2019 13:50 Սեփականության վերաբաշխումը հանգեցնելու է հայաստանյան տնտեսության կազմաքանդմանը։
Վանեցյանը մարտահրավեր նետեց

Վանեցյանը մարտահրավեր նետեց

Փետրվարի 22, 2019 12:42 Այլևս սևի ու սպիտակի շրջանակից դուրս ենք։
Զուգահեռներ 4

Զուգահեռներ 4

Փետրվարի 22, 2019 11:53 1998թ․Նվեր Չախոյան, 2019 թ․ Դավիթ Սանասարյան։
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանը գնում են երկրորդ պարտությա՞ն

Նիկոլ Փաշինյանն ու Վահե Գրիգորյանը գնում են երկրորդ պարտությա՞ն

Փետրվարի 22, 2019 11:20 Եթե 7 տարի առաջ այդ հրամանագրում Եվրոպական դատարանը խնդիր չի տեսել, ապա ինչու պիտի այսօր տեսնի։
Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ «հումանիտար» զորք կուղարկի Դոնբաս

Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ «հումանիտար» զորք կուղարկի Դոնբաս

Փետրվարի 21, 2019 17:29 Եթե Պուտինը հայտարարի, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։
Սիրուշոն անդրադարձել է իր երեխաներին ԱՄՆ-ում մանկապարտեզ տանելու լուրին

Սիրուշոն անդրադարձել է իր երեխաներին ԱՄՆ-ում մանկապարտեզ տանելու լուրին

Փետրվարի 21, 2019 13:09 «Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում»։
Սաշիկին առնվազն «Մովսես Խորենացի» հուշամեդալով պետք է պարգևատրել

Սաշիկին առնվազն «Մովսես Խորենացի» հուշամեդալով պետք է պարգևատրել

Փետրվարի 21, 2019 12:11 Որ պարզվի՝ սրանք 60-40 հարաբերակցությամբ են փայ մտել։
Առաջին 1000 հարկատուների 365 գիշերը

Առաջին 1000 հարկատուների 365 գիշերը

Փետրվարի 21, 2019 11:45 Կարելի է նկատել, թե որ խոշոր ընկերություններն (իրենց սեփականատերերի հետ) են հայտնվել իշխանությունների «սառը» վերաբերմունքի թիրախում և ովքեր են հավակնում ֆավորիտի «պատվավոր» աստիճանին:
Անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին

Անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին

Փետրվարի 21, 2019 11:14 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում։
Հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ

Հեծանիվ հայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդեն բոլորովին զվարճալի չէ

Փետրվարի 21, 2019 09:24 Տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք, մի արժեզրկեք ձեր խոսքի արժեքը։
Էս ի՞նչ բոլշևիկյան մտքեր են

Էս ի՞նչ բոլշևիկյան մտքեր են

Փետրվարի 21, 2019 09:15 Ինչո՞ւ հենց 70 տոկոսը, էդ ի՞նչ տնտեսագիտական հաշվարկներ են, էդ ի՞նչ դատարանի որոշում է։
Հիմնի փոփոխությունը կունենա շատ խորհդանշական բնույթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին

Հիմնի փոփոխությունը կունենա շատ խորհդանշական բնույթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին

Փետրվարի 21, 2019 08:34 Պետության խորհրդանիշների փոփոխությունների համար շատ լուրջ փաստարկներ են անհրաժեշտ։
Փողը «հետ բերելու» ավանդույթը հին ու նոր Հայաստաններում

Փողը «հետ բերելու» ավանդույթը հին ու նոր Հայաստաններում

Փետրվարի 20, 2019 18:36 Նոր Հայաստանում իշխանությունն իր անօրինականությունների մասին հպարտորեն հայտարարում է։
Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը

Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը

Փետրվարի 20, 2019 14:25 Մենք թեև «հին» ժողովուրդ ենք, սակայն զարգացման իմաստով դասակարգվում ենք «ուշացած ժողովուրդների» շարքին։
Պատերազմի մեջ գտնվող ժողովրդին զենք են բաժանում, ոչ թե գիրք

Պատերազմի մեջ գտնվող ժողովրդին զենք են բաժանում, ոչ թե գիրք

Փետրվարի 20, 2019 13:28 Մեր հարկերի հաշվին մեզ գիրք մի տվեք։
Փաշինյանը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ ինքն է ժողովրդին մոլորեցնում

Փաշինյանը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ ինքն է ժողովրդին մոլորեցնում

Փետրվարի 20, 2019 13:07 Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։