Լրահոս

15.02.2019 10:14


Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Փետրվարի 14-ին՝ ժամը 23։40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և մահճակալին հայտնաբերել Գ. Ա.-ի (ծնված 1970 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը