Աշխարհ

15.02.2019 11:58


«Արսենալ»-ի մարզչի համար պարտությունը ԲԱՏԷ-ից անսպասելի չէր

«Արսենալ»-ի մարզչի համար պարտությունը ԲԱՏԷ-ից անսպասելի չէր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի համար Եվրոպայի լիգայի փլեյ-օֆում ԲԱՏԷ-ից կրած պարտությունը զարմանալի չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էմերին ԲԱՏԷ-ի դեմ խաղն անվանել է բարդ: «Վստահ եմ, որ հաջորդ խաղի ամբողջ ընթացքը այլ կլինի: ԲԱՏԷ-ն մեծ աշխատանք և նվիրվածություն ցույց տվեց հանդիպման ժամանակ: Զարմացած չեմ պարտությունից, և գրանցված արդյունքը անսպասելի չէր»,-ասել է մարզիչը:

Էմերիի կարծիքով` «զինագործների» կազմում կարևոր է յուրաքանչյուր խաղացող, և մեծ կորուստ կլինի այն, որ կարմիր քարտի պատճառով հաջորդ խաղին չի մասնակցի Լակազետը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆի առաջին խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվեց բելառուսական ԲԱՏԷ-ին և պարտվեց նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ի պատասխան խաղը ԲԱՏԷ-ի հետ կկայանա մեկ շաբաթ անց՝ փետրվարի 21-ին Լոնդոնում:

Այս խորագրի վերջին նյութերը