Աշխարհ

Փետրվարի 18, 2019 19:56

Թուրք վերլուծաբան. «Պուտինը փչացրեց Էրդողանի և Թրամփի միջև ձեռքբերված համաձայնությունը»

Թուրք վերլուծաբան. «Պուտինը փչացրեց Էրդողանի և Թրամփի միջև ձեռքբերված համաձայնությունը»

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի վերլուծաբան Մեհմեթ Ալի Գյուլլերն իր հոդվածում անդրադարձել է Սիրիայի հարցի շուրջ Թրամփի և Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությանը և Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը:

Ըստ սյունակագրի` Սոչիում տեղի ունեցած Աստանայի 4-րդ գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքն այն է, որ Մոսկվան շարունակում է «տարածաշրջանի ճակատում» պահել Թուրքիայի իշխող կուսակցությանը, որը Սիրիայում ԱՄՆ-ի հետ «բուֆերային գոտու համար առուծախի մեջ է գտնվում»:

Գյուլլերը կարծում է, որ ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը, որով ցանկացել է Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսում «ապառազմականացված գոտի ստեղծել», ի սկզբանե ծուղակ է եղել: ԱՄՆ-ը նույն կերպ վարվել է Իրաքում և ցանկանում է Սիրիայում ինքնավար տարածք հիմնել:

«Իսկ Էրդողանի կուսակցությունը հաշվարկում է, որ կկարողանա այդ ծուղակին ծուղակով պատասխանել: Եթե վերահսկողությունը իր ձեռքում լինի, հաշվարկում է, որ այդ ինքնավար շրջանը PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») ինքնավար շրջան լինելու փոխարեն կլինի իր վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազատ բանակի» ինքնավար տարածք»,-գրել է Գյուլլերը:

Նրա համոզմամբ` Ռուսաստանի նախագահ Պուտինն Էրդողանին հիշեցրել է «Ադանայի համաձայնագիրը» (1998թ., բարեկամական համաձայնագիր), որպեսզի քանդի այդ ծուղակը, որում հայտնվելու է Էրդողանի կուսակցությունը:

«Եթե Պուտինն այս համաձայնագրով սեպ է խրել Վաշինգտոնի և Թուրքիայի իշխող կուսակցության հարաբերությունների մեջ, ապա Էրդողանը Ադանայի համաձայնագիրն ընդունել է` մտածելով, որ նախ և առաջ կկարողանա քննարկել Սիրիայում իրականացված ռազմագործողությունների իրավական հիմքը»,-նշել է վերլուծաբանը

Լրագրողի մեկնաբանմամբ` դեռևս վաղ է ասել, որ Թրամփի և Էրդողանի միջև 2018թ. դեկտեմբերի 14-ին ձեռք բերված համաձայնությունը ամբողջովին կսառեցվի, չնայած 1.5 տարի է Սպիտակ տունը Ակարայում արտակարգ և լիազոր դեսպան չի կարողանում նշանակել և երկու երկրների պաշտպանության նախարարները շարունակում են բանակցությունները, թե ով կվերահսկի բուֆերային գոտին:

Գյուլլերի դիտարկմամբ` հավանական է, որ Թրամփը Սիրիայի հյուսիսում եվրոպացի դաշնակիցների հետ միասին ապառազմականացված գոտի ստեղծի:

Ինչ վերաբերում է փետրվարին Սոչիում կայացած հանդիպմանը, ապա Գյուլլերը հայտնում է, որ երեք ուղերձ է հղվել Թուրքիայի նախագահին: Առաջինն այն է, որ եթե Թուրքիան չկարողանա վերահսկել իրավիճակն Իդլիբում, ապա միջամտելու են: Երկրորդ՝ Դամասկոսի հետ պետք է գնալ երկխոսության և երրորդ՝ պայմանական «այո» ասել ապառազմականացված գոտուն՝ առանց թեկուզ ԱՄՆ-ի:

Որպես ամփոփում՝ վերլուծաբանը եզրակացնում է. «Որքան արագ ստացվի Անկարա-Դամասկոս երկխոսությունը, այնքան ավելի մոտ կլինի Սիրիայի հարցի քաղաքական լուծումը, քանի որ Աստանայի փոքր խմբում մեծ հակամարտություն կա»:

Այս խորագրի վերջին նյութերը

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Հունիս 15, 2019 19:01 Անկարայի քաղաքապետն ասել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:
Քամու համաշխարհային օրն է

Քամու համաշխարհային օրն է

Հունիս 15, 2019 09:09 Քամու էնեգետիկան հսկայական ներուժ ունի։
Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Նեյմարին 5 ժամ հարցաքննել են բռնաբարության գործով

Հունիս 14, 2019 20:20 Նրա հետ աշխատել արդեն հրաժարվել է երկրորդ փաստաբանը:
Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Ճապոնիայում սև ձմերուկ են վաճառել ավելի քան 7 հազար դոլարով

Հունիս 14, 2019 18:59 Գնորդը սուպերմարկետի սեփականատեր Կեյիտի Սուձուկին է:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը

Հունիս 14, 2019 18:33 850 մլն եվրոյից ներդրվել է ընդամենը 80 միլիոնը:
Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Սահակաշվիլին զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել

Հունիս 14, 2019 18:00 «Պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում առաջադիմել է 9 աստիճանով

Հունիս 14, 2019 13:10 Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։
Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս (տեսանյութ)

Թուրքմենստանի նախագահը ատճանակով թիրախը խոցել է հեծանիվ վարելիս (տեսանյութ)

Հունիս 14, 2019 10:50 Ցուցադրել է իր ֆիզիկական պատրաստվածությունը։
Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր լրագրողն Էրդողանին վիրավորելու համար կազատազրկվի

Հունիս 13, 2019 20:43 Դատավորը հիմնվել է մեկ պատվիրված ցուցմունքի վրա։
Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Հունիս 13, 2019 19:26 Վրաց նախարարն ասել է, որ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Թուրքիայում քննարկել են հայաստանցի ներգաղթյալների հարցը

Թուրքիայում քննարկել են հայաստանցի ներգաղթյալների հարցը

Հունիս 13, 2019 18:51 Ուշադրության կենտրոնում հատկապես եղել են երեխաները։
Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Թուրքիան ամերիկյան F-35-ների փոխարեն կարող է ձեռք բերել չինական և ռուսական կործանիչներ

Հունիս 13, 2019 17:49 Թուրքիայի պահանջներին լիովին համապատասխանում են։
Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Պուտինը ոստիկանության երկու գեներալի է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Հունիս 13, 2019 17:00 Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին։
Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիս 13, 2019 15:05 ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին։
Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ

Երգիչ Զուրա Խաչիձեն նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ

Հունիս 13, 2019 14:35 Զբաղվելու է տուրիզմի, մշակույթի և կրթության ուղղություններով։
Հնդկաստանում 50-ից ավելի երեխա Է մահացել սննդի մեջ լիչիի պտուղներ գործածելուց հետո

Հնդկաստանում 50-ից ավելի երեխա Է մահացել սննդի մեջ լիչիի պտուղներ գործածելուց հետո

Հունիս 13, 2019 12:13 Վերակենդանացման բաժանմունքներում է 40 դեռահաս։