Լրահոս

21.02.2019 17:23


Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Մատենադարանում` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում:

Այս խորագրի վերջին նյութերը