Լրահոս

23.02.2019 09:55


Ծանր հուզական վիճակում գտնվող կնոջը ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Ծանր հուզական վիճակում գտնվող կնոջը ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Փետրվարի 22-ին՝ ժամը 13:39-ին, քաղաքացին զանգել է «911» ծառայություն և հայտնել, որ գտնվում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում և ցանկանում է տեղափոխվել «Կանանց աջակցման կենտրոն»: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացի Լ. Ս.-ն (ծնված 1978 թ.) ընտանեկան խնդիրների պատճառով գտնվում է ծանր հուզական վիճակում, այդ իսկ պատճառով ցանկանում է իր երեխայի հետ (4 տարեկան) տեղափոխվել «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Լ. Ս.-ի հետ անցկացրել է հոգեբանական զրույց, այնուհետև փրկարարները վերջինիս տեղափոխել են «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն:

Այս խորագրի վերջին նյութերը