Լրահոս

23.02.2019 10:51


Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հաստաբուն ծառերին. 4 վիրավորրից 2-ի վիճակը ծանր է

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հաստաբուն ծառերին. 4 վիրավորրից 2-ի վիճակը ծանր է

Կոտայքի մարզում այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։25-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 77 RT 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 34 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով 4 հոգի մարմնակակ վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավամի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետեւ ավտոմեքենաից դդւրս հայտնաբերել են բախման հետեւանքով ավտոմեքենայի վրայից պոկված ու շպրտված գազաբալոնը եւ սահմանազատել տարածքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Արցախի Ստեփանակարտ քաղաքի բնակիչ է։

Այս խորագրի վերջին նյութերը