Աշխարհ

25.02.2019 13:12


Վիետնամից վտարել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի «նմանակին»

Վիետնամից վտարել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի «նմանակին»

Վիետնամի իշխանությունները երկրից վտարել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի «նմանակին»՝ չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Channel News Asia հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանը Վիետնամ է ժամանել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահի «նմանակի՝ դերասան Ռասել Ուայթի ուղեկցությամբ։ Դերասանները հանրությանը ներկայացել են Հանոյի օպերային թատրոնում, որտեղ պահապանների ուղեկցությամբ երկու երկրների ղեկավարների «կեղծ գագաթաժողով» են անցկացրել, որն էլ գրավել է լրագրողների ուշադրությունը։

Արդեն ուրբաթ օրը Էքսին հարցաքննել են վիտնամական ոստիկանության աշխատակիցները, որոնք նրան տեղեկացրել են, որ կուղարկվի Հոնկոնգ, որտեղ նա ապրում է։ Վիետնամի իմիգրացիոն ծառայության աշխատակիցներն Էքսին ասել են, որ նրա վիզան «վավերական» չէ, բայց ավելի մանրամասն բացատրություններ Հյուիսային Կորեայի առաջնորդի «նմանակը» չի ստացել։

«Իսկական պատճառն այն է, որ ես ծնվել եմ Կիմ Չեն Ընի դեմքին նման դեմքով, ահա որն է իսկական հանցագործությունը»,- ասել է Էքսը լրագրողներին՝ ուղեւորվելով դեպի Վիետնամի օդանավակայան։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ռասել Ուայթը կարող է մնալ Վիետնամում, բայց երկրի իշխանություններն արգելել են նրան հայտնվել հանրության առջեւ Թրամփի կերպարով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը