Աշխարհ

26.02.2019 14:30


Թուրքիայի զինված ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Թուրքիայի զինված ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Փետրվարի 25-ին Միջերկրական ծովում մեկնարկել են «Dynamic Manta-2019» անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությանը, որին մասնակցում է նաև Թուրքիայի ռազմածովային ուժերը։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ թուրքական կողմը զորավարժությանը ներկայացված է «TCG Yıldıray» տեսակի 1 սուզանավով, առափնյա անվտանգությունն ապահովող 1 մարտական ինքնաթիռով և «TCG Gelibolu» ֆրեգատով։ Զորավարժություններն ավարտվելու են մարտի 8-ին։

Զորավարժությանը մասնակցում են նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը