Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Մարտ 23, 2019 20:09 Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։
Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Մարտ 23, 2019 08:54 Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի։

Հարցազրույց

Մարտ 05, 2019 12:11

«Ղարաբաղյան կարգավորումը ոչ թե մեկ, այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում». Ուորլիք

«Ղարաբաղյան կարգավորումը ոչ թե մեկ, այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում». Ուորլիք

«Ամերիկայի ձայնը» զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

–Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Սկսենք ընդհանուր հարցից. Այսօր ձեր կարծիքով որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները:

- Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցելը միշտ հաճելի է: Ասեմ, որ թեեւ այլեւս ԱՄՆ-ի կառավարությունում, Պետքարտուղարությունում չեմ աշխատում, սակայն հետեւում եմ ղարաբաղյան հակամարտությանը եւ հույս ունեմ մնալ խնդրի կարգավորման մասնակից: Հույսս, բոլորի հույսն այն է, որ կգտնվի տեւական կարգավորում, որը տարածաշրջանին խաղաղություն կբերի: Սակայն, տասնամյակներ անց բոլորը գիտակցում են, թե որքան բարդ է գտնել այդ տեւական խաղաղությունը եւ դրա համար կան պատճառներ բոլոր կողմերից: Այսպիսով, ես աջակցում եմ համանախագահների ջանքերը, սակայն, անհրաժեշտ է ավելին: Անհրաժեշտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները նվիրվեն տեւական կարգավորմանը: Եթե մեզ հաջողվի դրան հասնել, դրանից կշահեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդիկ:

- Հայաստանը նոր կառավարություն ունի: Բացարձակապես նոր, որն իշխանության է եկել հեղափոխությունից հետո: Նոր իշխանությունները, կարծես թե, ավելի ակտիվ են Ադրբեջանի հետ շփվում, միեւնույն ժամանակ ընդգծում, որ վերջնական բանակցությունները պետք է վարի Լեռնային Ղարաբաղը:

- Ասեմ հենց սկզբից, որ սերտորեն աշխատում էի նախագահ (Սերժ - ԱՁ) Սարգսյանի հետ եւ ունեմ նրա եւ նրա արտգործնախարարի նկատմամբ հսկայական հարգանք: Երկրի նոր ղեկավարի հետ չեմ ունեցել անձնական շփում, սակայն, համոզված եմ, որ նրանք ամեն ջանք կներդնեն բանակցությունները շարունակելու եւ տեւական կարգավորման հասնելու համար: Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում:

- Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն այսօր ավելի բաց է կարգավորման համար, թե՝ ավելի կոշտ՝ նախորդի համեմատ:

- Ամեն ինչ սեւ եւ սպիտակ չէ: Անշուշտ, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիեւի հետ եւ դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու եւ միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: Եւ իմ տպավորություններով նախագահ Ալիեւը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, եւ հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում: Եւ եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու եւս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել: Ասեմ այսպես, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարող ենք դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, եւ ուրախ եմ տեսնել, որ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ: Հավատացած եմ, կա ավելի կարեւոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. Մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն եւ որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետեւ այդ խաղաղությունը, թեեւ դժվար հասանելի, անչափ կարեւոր է լինելու տարածաշրջանի համար: Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար:

- Հայաստանում երբեմն ընկալվում է այնպես, որ Հայաստանին առաջարկվում է բարգավաճում՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն: Արդյոք խոսքը դրա՞ մասին է:

- Անշուշտ ոչ: Կան բազմաթիվ գործոններ եւ յուրաքանչյուր կողմ փորձում է վեր հանել դրանցից մի քանիսը: Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն: Եւ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր եւ ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձեւը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, եւ եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները եւ համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը:

- Խոսենք «Լավրովի ծրագրի» մասին, որը, համաձայն որոշ փորձագետների, այժմ սեղանի վրա է: Որո՞նք են այդ ծրագրի էլեմենտները եւ ընդհանրապես այն ինչպե՞ս հայտնվեց:

- Ես կնախընտրեի չօգտագործել «Լավրովի ծրագիր» անվանումը, քանի որ այն ժամանակ, երբ համանախագահը ես էի, մենք աշխատում էինք արտգործնախարար Լավրովի հետ եւ քննարկում դրա բաղադրիչ մասերը մշակման ընթացքում: Արտգործնախարար Լավրովը հասկանում է այս հակամարտությունը: Մենք չենք խոսում պարզապես այն գաղափարների մասին, որոնք նախկինում առաջարկվել էին որպես այսպես կոչված հիմնարար սկզբունքներ, չնայած որ դրանք շարունակում են մնալ ցանկացած կարգավորման բաղադրիչները: Խոսքն այն մասին է, որ մենք մշակել ենք, գոնե երբ ես էի համանախագահ, մի շարք բաղադրիչներ, պայմանագրեր – հոգնակի տեսքով, որոնք պետք է կնքվեին ներգրավված կողմերի միջեւ: Խոսքը պարզապես սեղանի շուրջը նստելու եւ մեկ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ համապարփակ մոտեցման մասին, որը կնախատեսր բոլոր կողմերի շահերը: Հույս ունեմ, հենց սա կարող է լինել բանակցային սեղանի վրա, երբ (Ադրբեջանի-ԱՁ) նախագահն ու (Հայաստանի-ԱՁ) վարչապետը հանդիպեն: Նրանք չեն կարգավորելու բոլոր հարցերը մեկ հանդիպման ընթացքում, սակայն, դա է ուղղությունը, որով անհրաժեշտ է շարժվել: Պետք է ասեմ, որ այս խնդիրը շարունակում է մնալ մի հարց, որում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան շարունակում են սերտորեն միասին աշխատել՝ հանուն խաղաղության ընդհանուր շահի: Նույնիսկ այսօր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շատ թունավոր հարաբերությունների պայմաններում, որոնք ազդում են հարաբերությունների բազմաթիվ ոլորտների վրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք շարունակում ենք աշխատել սերտորեն եւ արդյունավետ: Ու թեեւ ես այլեւս համանախագահության գործընթացի մասնակից չեմ, նույնիսկ որպես կողմնակի դիտորդ կարելի է տեսնել, որ սա մի ոլորտ է, որտեղ մենք ընդհանուր նպատակներ ունենք: Ուստի, հույս ունեմ, որ արտգործնախարար Լավրովը կշարունակի ակտիվ դեր խաղալ, ինչպես նաեւ ամերիկյան եւ ֆրանսիական կողմերը: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք ջանքերը եւ բեկում կարձանագրենք: Տեսեք, այս հակամարտությունը չափից ավելի երկար է շարունակվում: Այն չի դառնալու ավելի թեթեւ եւ խաղաղության համար այսօրվանից ավելի լավ ժամանակ չի լինելու: Ինչո՞ւ առաջ չշարժվել հիմա: Երկու տարի անց, կամ երեք, հինգ, տասը տարի անց այն միայն ավելի է բարդանալու եւ բախման ռիսկը ավելանալու է: Այժմ մենք ունենք շփման գծում համեմատաբար հանդարտ մի շրջան, երկրների առաջնորդները կարծես թե պատրաստ են առաջ շարժվել այս գործընթացում: Ե՞րբ է լինելու ավելի լավ ժամանակ: Այժմ իրական ժամանակն է դրա համար: Իրականում, հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները պետք է սեփական առաջնորդներին ստիպեն այս գործընթացը կարգավորել: Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ հայերի եւս մեկ սերունդ ապրի այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնն էլ Ադրբեջանում. Արդյո՞ք դուք կարծում եք, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել եւս մեկ սերնդի: Անշուշտ՝ ոչ: Այս շարունակվող մահվան դեպքերը շփման գծում, շարունակվող հակամարտության տնտեսական հետեւանքները: Իմ կոչը կլինի ոչ թե պարզապես առաջնորդներին այլ երկու երկրների ժողովուրդներին. Այժմ ժամանակն է կարգավորելու այս հարցը եւ կարգավորման ուրվագծերը հայտնի են եւ սեղանի վրա են: Դրանք կարող են քննարկվել եւ առաջ քաշվել:

- Դուք այժմ ռուսաստանյան ընկերությունում եք աշխատում: Արդյոք դա չի՞ խոչընդոտում ձեր փորձագիտական ազատությունն ու անաչառությունը: Ես այդ նշեցի հետեւյալ պատճառով նաեւ. Վերլուծաբանների շրջանում կա այսպիսի մի կարծիք, որ Ռուսաստանն իրականում հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ, որովհետեւ չկարգավորված հակամարտությունը թույլ է տալիս Մոսկվային ազդեցություն գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Դուք, ընդհակառակը, ասում եք, որ Ռուսաստանը հետաքրքրված է վերջնականապես կարգավորելու խնդիրը: Որո՞նք են ձեր դիրքորոշման փաստարկները:

- Առաջին հերթին ասեմ, որ ես չունեմ շահերի բախում. Ես կառավարության մաս չեմ այլեւս եւ իմ ներկա աշխատանքի ընթացքում ես չեմ ներկայացնում Հայաստանի կառավարությունը կամ Ադրբեջանի կառավարությունը: Ես ինքս իմ մասին դատում եմ որպես լիովին անկախ եւ միեւնույն ժամանակ անկեղծ դիտորդ, որը կցանկանար առաջընթաց տեսնել: Այն պահից, երբ ես ստանձնել էի համանախագահի պաշտոնը, ես անընդհատ լսել եմ, որ ռուսներն այլ օրակարգ ունեն, որ իրականում խաղաղ կարգավորման չեն ցանկանում հասնել, եւ ես լսել եմ դրա հետ կապված բոլոր պատճառները: Սակայն, որպես համանախագահ աշխատելու ավելի քան երեք տարիների ընթացքում ես դրա համար որեւէ հիմք չեմ նկատել: Մենք խոսեցինք արտգործնախարար Լավրովի մասին. Ռուսաստանի կառավարության հետ աշխատելիս, ես տեսել եմ կարգավորմանը հասնելու հետաքրքրություն: Եւ այստեղ կա տրամաբանություն. Ռուսներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում եւ իրենց տարածաշրջանում եւ ամենավերջին բանը, որը նրանք կցանկանային, կլիներ անկայունությունն իրենց հարավային սահմանի մոտ, հատկապես՝ իրենց ավանդական բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մոսկվան հետաքրքրված չէ լայն հակամարտությամբ, որը կարող է ազդել իր հարավային սահմանի վրա: Տեւական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում: Անշուշտ համանախագահների միջեւ տարբեր հարցեր են քննարկվում, սակայն, ընդհանուր առմամբ ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տեւական կարգավորմանը:

- Շնորհակալությո՛ւն, պարոն դեսպան:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Այս խորագրի վերջին նյութերը

Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Մարտ 22, 2019 18:24 Այսօրվա թրենդի մեջ փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին։
Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը պետք է կարճվի․ Արամ Օրբելյան (հարցազրույց)

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը պետք է կարճվի․ Արամ Օրբելյան (հարցազրույց)

Մարտ 21, 2019 07:45 Տվյալ մեղադրանքի շրջանակում գործը շարունակելն ապօրինություն է։
Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է  բարությանը, քան չարությունը»

Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է բարությանը, քան չարությունը»

Մարտ 20, 2019 12:30 Ժողովուրդը սկսում  է նայել այլ աչքերով, սկսում է արթնանալ։
Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Մարտ 19, 2019 14:11 Հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով:
Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Մարտ 19, 2019 09:11 Ֆեյսբուքյան ասուլիս Մարիամ Փաշինյանի հետ։
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Մարտ 16, 2019 19:36 Ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ։
Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Մարտ 15, 2019 13:52 «Անհրաժեշտ էր ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ոչ այնքան հստակեցում, որքան վերանայում»:
«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով

«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով

Մարտ 14, 2019 12:37 Այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն։
Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանին 98–ին իշխանությունից դուրս շպրտեցին»

Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանին 98–ին իշխանությունից դուրս շպրտեցին»

Մարտ 14, 2019 09:50 Պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա։
«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան

«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան

Մարտ 12, 2019 15:40 «Կան պաշտոնյաներ, որոնք տարբեր դեսպանների տներում ավելի շատ են լինում»:
«Անորոշության ամպ է կախվել երկրի վրա». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Անորոշության ամպ է կախվել երկրի վրա». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Մարտ 12, 2019 08:32 «Իշխանությունն անընդհատ մոնոլոգի մեջ է, չի խոսում հասարակության հետ»։
Աննա Հակոբյան․ Այդ այցերը միակ միջոցն են, որ ես ու ամուսինս շփվենք միմյանց հետ (տեսանյութ)

Աննա Հակոբյան․ Այդ այցերը միակ միջոցն են, որ ես ու ամուսինս շփվենք միմյանց հետ (տեսանյութ)

Մարտ 08, 2019 09:47 Միևնույն է՝ ինքնաթիռում այդ բազկաթոռը դատարկ էր։
Սեյրան Օհանյան․ «Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվեր» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան․ «Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվեր» (տեսանյութ)

Մարտ 05, 2019 09:17 «Կհայտնվեն մարդիկ, որոնք կսկսեն քննել 1995-96 թվականները»։