Աշխարհ

06.03.2019 12:54


Բաքվում հրդեհ է բռնկվել հանրակացարաններից մեկում, կան զոհեր (տեսանյութ)

Բաքվում հրդեհ է բռնկվել հանրակացարաններից մեկում, կան զոհեր (տեսանյութ)

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել փախստականներով բնակեցված հանրակացարանի շենքում, կա 2 զոհ, հաղորդում է Report-ը:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Նարիմանովի շրջանում:

Նշվում է, որ շենքում բնակվում է 120 ընտանիք, հրդեհի ժամանակ ծխից թունավորվել ու մարմնական վնասվածքներ են ստացել 8-ը, նրանցից երկուսը՝ Ալիև ամուսինները մահացել են, մյուս տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:

Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է 15-20 քմ տարածության վրա: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառ է դարձել էլեկտրահաղորդման գծերի կարճ միացումը:

Հրդեհը ներկայում ամբողջությամբ մարված է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը