Աշխարհ

Մարտ 12, 2019 14:39

Թուրքիայի պատասխանն ԱՄՆ-ին. «Մեզ համար ձեր սպառանալիքները դատարկ և անտրամաբանական են»

Թուրքիայի պատասխանն ԱՄՆ-ին. «Մեզ համար ձեր սպառանալիքները դատարկ և անտրամաբանական են»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կոշտ կերպով է արձագանքել վերջին օրերին ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների հայտարարություններին, որոնք զգուշացնում են Թուրքիային, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու դեպքում։

Նախ Չելիքը հիշեցրել է Վաշինգտոնին, որ Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցությունները սկսեց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվեցին Թուրքիային մատակարարել ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգեր: Եվ դա այն ժամանակ, երբ Թուրքիայի հարավային սահմանները «վտանգի տակ էին»։

Թուրք պաշտոնյան նկատել է տվել, որ ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ 23 երկրի մատակարարել է S-300 և այդ ժամանակ Վաշինգտոնը չէր ընդդիմացել, մինչդեռ հենց հերթը հասավ Թուրքիային, սկսեց «սպառնալիքներ հնչեցնել»։

«Մեզ համար դրանք դատարկ և անտրամաբանական սպառնալիքներ են։ Մենք չենք սպասելու ոմանց քմահաճույքներին»,-եզրափակել է ԱԶԿ-ի խոսնակը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։
Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Հուլիս 16, 2019 17:28 Ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները։
Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Հուլիս 16, 2019 16:45 Քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները։
Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Հուլիս 16, 2019 16:45 Վնասել են նավի կապի և նավարկության սարքերը:
Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Հուլիս 16, 2019 15:21 Ընկել է վերելակի անցքի մեջ:
ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը

ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը

Հուլիս 16, 2019 11:50 Ռասիստական արտահայտությունների համար։
Մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Հուլիս 15, 2019 21:38 Վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չի եկել։
Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Հուլիս 15, 2019 21:29 Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։
Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ (լուսանկար)

Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ (լուսանկար)

Հուլիս 15, 2019 20:25 <Ինձ մոտ կլաուստրաֆոբիայի նոպաներ են գրանցվում»:
Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազ հետևորդների բանակին (լուսանկար)

Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազ հետևորդների բանակին (լուսանկար)

Հուլիս 15, 2019 19:15 «Խոհանոց, երեխաներ և Տիգրանը՝ սպորտային տաբատով»։