Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Մարտ 23, 2019 20:09 Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։
Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Մարտ 23, 2019 08:54 Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի։

Կարծիք

Մարտ 14, 2019 16:00

Արցախցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն ինքնանպատակ չպիտի լինի

Արցախցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն ինքնանպատակ չպիտի լինի

Հասարակության մեջ լայն քննարկման առարկա է դարձել Մինսկի Խմբի համանախագահների՝ վերջերս տարածած հայտարարությունը՝ արցախյան խնդրի կարգավորման հետ կապված: Իհարկե, ցավալի է, որ մեր «հեղափոխական» կառավարության «ջանքերով» Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները փաստացի չեղարկվեցին, և Հայաստանը բանակցություններում կոնտրպրոդուկտիվ կողմի վերածվելու վտանգի առջև է կանգնել, սակայն, այնուամենայնիվ, մեծ հաշվով, միջազգային հանրության մոտեցումները, կարծես թե, նույնն են մնացել. նույն 3 սկզբունքներն ու 6 ենթակետերը, որոնց շուրջ պիտի շարունակվեն այդ բանակցությունները:

Թերևս միակ նորությունը կարելի է համարել հայտարարության վերջում հայտնված հետևյալ պարբերությունը՝ «Համանախագահները նաև կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության ուղղակի ազդեցությունը կրող հետաքրքրված կողմերի հետ՝ ճանաչելով, որ նրանց տեսակետները եւ մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման հաջողության համար»:

Սա, ըստ երևույթին, հետևանք է Փաշինյանի անվերջ պնդումների, որ ԼՂ-ն պիտի բանակցային կաղմ լինի, բայց դրա շնորհիվ որպես արդյունք ստացել ենք խայտառակ մի ձևակերպում, որն ավելի շատ ձեռնտու է ադրբեջանական կողմին, քանի որ ադրբեջանական կողմն է միշտ պնդում, որ ԼՂ-ն երկու համայնք ունեցող տարածք է (հայկական ու ադրբեջանական), և որ Ղարաբաղի հայությունը ոչ թե կոնֆլիկտի կողմ է, այլ ընդամենը շահագրգիռ կողմ այնպես, ինչպես Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, այսինքն՝ այս փաստաթղթում գրվածը (հակամարտության ուղղակի ազդեցությունը կրող հետաքրքրված կողմեր) ադրբեջանական տեսակետի հաստատումն է, այլ ոչ թե Փաշինյանի տեսակետի:

Իսկ դիվանագիտական հարթության մեջ մեզ համար միակ ձեռնտու մոտեցումը այն կլինի, երբ որպես հակամարտության կողմեր՝ ճանաչվեն Ադրբեջանն ու Արցախը, այսինքն՝ կոնկրետ արցախահայությունը, որը պիտի բոլորի կողմից ընկալվի ոչ թե որպես ուղղակի համայնք, այլ որպես ազգություն, քանի որ ազգությունը, ի տարբերություն համայնքի, ունի տարածք, և սա շատ կարևոր է: Իսկ այս փաստաթղթում Արցախի հայ բնակչությունը հիշատակվում է որպես համայնք՝ այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ հավասար կարգավիճակով:

Սա արդեն իսկ մեծագույն դիվանագիտական պարտություն է, քանի որ, նորից եմ կրկնում, համայնքը ազգություն չէ, այն իրավունքներ չունի ինչ-որ կոնկրետ տարածքի նկատմամբ, ու հետևաբար առավելագույնը, որ կարող է պահանջել, դա մշակութային ինքնավարություն ստանալու իրավունք է, որին, ինչպես գիտենք, Ադրբեջանը դեմ չէ, իսկ ահա ինքնորոշման իրավունքի մասին մեկընդմիշտ պիտի մոռանա:

Ու այն, որ վերևում, այնուամենայնիվ, ինքնորոշման իրավունքի մասին հիշատակվում է, ապա դա նախկինից եկած իներցիայի արդյունք է միայն. եթե մեր նոր կառավարությունը այս ոգով (Духов!) շարունակի բանակցել, ուրեմն հավատացած եղեք, որ շուտով դրա մասին էլ կմոռանան, ու օրերից մի օր կտեսնենք, որ ինքնորոշման սկզբունքն ուղղակի տեքստերից հանվել է:

Մարդիկ պիտի հստակ գիտակցեն, որ արցախահայության պարագայում համայնք բնորոշումն անընդունելի պիտի լինի, քանի որ համայնքն այն էթնիկ կամ կրոնական խումբն է, որը չունի տարածք ու ցրված է պետականաստեղծ ու պետականակիր ազգի մեջ (օրինակ՝ Ռուսաստանում ապրող հայ ժողովուրդը համայնք է), իսկ ազգությունն ունի որոշակի տարածք, որի վրա կոմպակտ ապրում է և մեծամասնություն է կազմում, որն էլ իր հերթին նշանակում է, որ այդ ազգությունն ունի իրավունքներ տվյալ տարածքի նկատմամբ, այդ թվում՝ ինքնորոշման: Այնպես որ, արցախցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը ինքնանպատակ չպիտի լինի. նախ և առաջ պիտի ճշտվի, թե ինչ կարգավիճակով են արցախցիները նստելու այդ սեղանի շուրջ, եթե համայնքի, ապա, կարծում եմ, Ադրբեջանը մի գեղեցիկ օր կարող է և գնա այդ քայլին, ինչո՞ւ ոչ, չէ՞ որ սեփական քաղաքացիների հետ բանակցելը (ականջը կանչի Արարատ Միրզոյանի) իր սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիք չի կարող հանդիսանալ, այլ ընդհակառակը՝ դա իր համար դիվանագիտական հաղթանակ է լինելու:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մարտ 23, 2019 14:27 Ընտանեկան բիզնեսի նկատմամբ իրականացվող կամայականությունների մասին։
Հաջողված ծաղրածուի անհաջող պաշտոնավարումը

Հաջողված ծաղրածուի անհաջող պաշտոնավարումը

Մարտ 23, 2019 13:32 Թալանը նախորդներին հարամ էր, իսկ գործողներին՝ հալա՞լ:
Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, ձեռնոցը թարս եք հագել

Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, ձեռնոցը թարս եք հագել

Մարտ 23, 2019 13:26 «Ուղղեք, նկարն ուղարկեք»։
Մինչ վարչապետն իրեն տվել է ժամանցին…

Մինչ վարչապետն իրեն տվել է ժամանցին…

Մարտ 23, 2019 12:54 Մի շարք աշխատակիցներ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձի մի մասը։
Տուրիստներին գարնան շեմին են հաշվում

Տուրիստներին գարնան շեմին են հաշվում

Մարտ 23, 2019 10:35 Տարածաշրջանում ամենադանդաղը մենք ենք տվյալներ հրապարակում։
ՀՔԾ-ն գործ է հարուցել Արտաշես Առաջին արքայի վրա, որդու՝ Արտավազդ Առաջինի անհետանալու պատճառով

ՀՔԾ-ն գործ է հարուցել Արտաշես Առաջին արքայի վրա, որդու՝ Արտավազդ Առաջինի անհետանալու պատճառով

Մարտ 23, 2019 09:10 Որպես հիմք է վերցվել Արտավազդ Առաջինի մեղադրական ամբաստանագիրը։
Մեր ղեկավարների սին սպասումներն Ալիևից

Մեր ղեկավարների սին սպասումներն Ալիևից

Մարտ 22, 2019 19:50 Ո՞վ է ասում, որ Ալիևը մեզ ասելիք չունի ու չի ասում։
Նիկոլն այլևս ընդդիմադիր չէ, որ քննադատելով՝ իր հանապազորյա հացը վաստակի (տեսանյութ)

Նիկոլն այլևս ընդդիմադիր չէ, որ քննադատելով՝ իր հանապազորյա հացը վաստակի (տեսանյութ)

Մարտ 22, 2019 19:15 Նիկոլն ու իր հետ քայլածները քաղաքական ստախոսության, ժողովրդին մոլորեցնելու ջատագովներ դարձան:
Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել»

Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել»

Մարտ 22, 2019 17:30 Իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»։
Ներիշխանական դավադրության սպասելու անասելի տառապանքը

Ներիշխանական դավադրության սպասելու անասելի տառապանքը

Մարտ 22, 2019 16:39 Փաշինյանը սկսել է ինքն իր թիմին չվստահել։
Ինչպես մեկնաբանել «ռեկոմենդացիաները»

Ինչպես մեկնաբանել «ռեկոմենդացիաները»

Մարտ 22, 2019 14:45 Թալանի մասին պատկերացումները մի տեսակ աղավաղվել, նենգափոխվել են:
Mes félicitations. Վերադարձ Հին Հայաստան

Mes félicitations. Վերադարձ Հին Հայաստան

Մարտ 22, 2019 12:39 1996-ի ընտրակեղծիքների հետևանքով։
Օպերան և նրա շրջակայքը նախկինում և հիմա. շրջայց հին Երևանով

Օպերան և նրա շրջակայքը նախկինում և հիմա. շրջայց հին Երևանով

Մարտ 22, 2019 10:25 Պատմականորեն ինչ է եղել այս վիճելի տարածքում։
Որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր

Որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր

Մարտ 22, 2019 08:35 Թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերածվել է տեղեկատվական պատերազմի։
Արցախի հարցում ձևավորված ստատուս քվոն ամեն կերպ պետք է պահել

Արցախի հարցում ձևավորված ստատուս քվոն ամեն կերպ պետք է պահել

Մարտ 22, 2019 08:27 Ստատուս քվոն պահելու ընթացքում Իսրայելը դարձել է աշխարհի առաջատար պետություններից մեկը։
Ես օրվա իշխանություններին պատվիրել եմ բարելավել իմ կյանքը, այլ ոչ թե տոնացույցում փոփոխություն մտցնել

Ես օրվա իշխանություններին պատվիրել եմ բարելավել իմ կյանքը, այլ ոչ թե տոնացույցում փոփոխություն մտցնել

Մարտ 21, 2019 22:45 Հագուրդ տալով հեղափոխական թիմի ամբիցիաներին ու ներքին ցանկություններին:
Գլխապտույտ հաջողություններից

Գլխապտույտ հաջողություններից

Մարտ 21, 2019 22:35 Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն։
Հիմա ուղեղների լվացման ժամանակն է

Հիմա ուղեղների լվացման ժամանակն է

Մարտ 21, 2019 16:18 Որ հետագայում նույն լծի տակ նորից մտնեք։
Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ

Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ

Մարտ 21, 2019 16:15 Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան:
Մեծ անորոշության տագնապը. հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ

Մեծ անորոշության տագնապը. հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ

Մարտ 21, 2019 13:52 Ընտրվեց նախորդներին մեղադրելու տարբերակը։