Գլխապտույտ հաջողություններից

Գլխապտույտ հաջողություններից

Մարտ 21, 2019 22:35 Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն։
Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»

Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»

Մարտ 21, 2019 12:02 Այս 4 սուբյեկտներն, ի դեպ, «նիսյա» են։

Քաղաքական

Մարտ 14, 2019 17:22

ՀՔԾ-ն հերթական անգամ սխալվեց

ՀՔԾ-ն հերթական անգամ սխալվեց

ՀՔԾ-ն ավարտել է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը՝ սահմանադրական կարգը տապալելու դրվագով։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այս գործով որպես վկա, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի ցուցմունքը։ Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը։

ՀՔԾ քննիչի հարցը. Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը 2008թ. մարտի 7-ին պետքարտուղարություն է ուղարկել մի փաստաթուղթ, որը կազմվել է վերջինիս եւ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ։ Նախօրեին՝ 2008թ. մարտի 6-ին կայացած խորհրդապահական հանդիպման արդյունքներով նշված փաստաթուղթը հրապարակվել է «Վիքիլիքս» միջազգային կազմակերպության կողմից։ Նշված փաստաթղթում առկա է տեղեկատվություն այն մասին, որ կանխորոշելով 2008թ. փետրվարի 19-ին նախագահական հարցով նույն թվականի մարտի 8-ին ակնկալվող ՀՀ ՍԴ վճռի ճակատագիրը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմը ճնշումներ են բանեցրել ՀՀ ՍԴ անդամների վրա, որպեսզի ՀՀ ՍԴ-ն, հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որոշում չկայացնի։ Ի՞նչ կարող եք հայտնել այս կապակցությամբ։

ՍԴ անդամի պատասխան. Նման տեղեկություններ ես չունեմ։ Ես կարող եմ ասել իմ մասով, որ կոնկրետ իմ նկատմամբ որեւէ ճնշումներ չեն եղել։ Նաեւ փորձ չի արվել ինձ վրա ճնշում գործադրելու ո՛չ այդ, ո՛չ էլ որեւէ այլ գործով։ Ցանկանում եմ նշել նաեւ, որ ՀՀ ՍԴ անդամներից ես եղել եմ այն դատավորը, որը բոլորից շատ հատուկ կարծիք է ունեցել եւ պաշտոնապես ներկայացրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, ապա նման բնույթի գործերով չի թույլատրվում հատուկ կարծիք ներկայացնել, բացի այդ, ես իմ որոշումը կայացրել եմ առկա ապացույցների հիման վրա եւ այլ կարծիք չեմ ունեցել։

ՀՔԾ քննիչի հարցը. Քրեական գործով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՍԴ որոշ անդամներ այդ օրերին՝ մինչ որոշում ընդունելը, կանչվել են ՀՀ նախագահի նստավայր։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։ Ովքե՞ր են եղել այդ դատավորները։

Պատասխան. Այդ մասին ես լսում եմ առաջին անգամ։ Տեղյակ չեմ, թե ում են կանչել, կոնկրետ ինձ չեն կանչել ՀՀ նախագահի նստավայր, չեմ էլ լսել, որ ուրիշներին կանչած լինեն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Արարատի մարզպետի քեռին Ավշարի դպրոցում դաս է տալիս, չնայած ուսուցիչ չէ (տեսանյութ)

Արարատի մարզպետի քեռին Ավշարի դպրոցում դաս է տալիս, չնայած ուսուցիչ չէ (տեսանյութ)

Մարտ 21, 2019 18:39 Արդեն 11-րդ օրն է՝ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում գործադուլ է:
«Ջհանգիրյան, Շիրխանյան, Քոչարյան․ աբիժնիկները մարտի են նետվել». Արամ Հարությունյան (տեսանյութ)

«Ջհանգիրյան, Շիրխանյան, Քոչարյան․ աբիժնիկները մարտի են նետվել». Արամ Հարությունյան (տեսանյութ)

Մարտ 21, 2019 17:12 «Ո՞վ գիտի՝ Թեհրանի բանակցություններից առաջ Ստալինի ծոցում որ երեխան է եղել»։
Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը

Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը

Մարտ 21, 2019 15:27 Դա կապված է «ստրկական» պայմանագրերի հետ։
Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Մարտ 21, 2019 13:20 Կառավարության առաջարկով։
Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավիճել են Կառավարության նիստում (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավիճել են Կառավարության նիստում (տեսանյութ)

Մարտ 21, 2019 12:03 «Էսպիսի գործեր էլ չունենամ ընդհանրապես»,–ասել է Փաշինյանը։
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

Մարտ 21, 2019 11:25 Ընթանում է Էդուարդ Բաբայանի գործով առաջին դատական նիստը:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Մարտ 21, 2019 11:05 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Էթիկայի հանձնաժողովն արձանագրել է խախտումներ Դավիթ Սանասարյանի կողմից

Էթիկայի հանձնաժողովն արձանագրել է խախտումներ Դավիթ Սանասարյանի կողմից

Մարտ 21, 2019 10:20 Թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում։
Կան հողատարածքներ, որոնք սեփականաշնորհվել են լումաներով. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

Կան հողատարածքներ, որոնք սեփականաշնորհվել են լումաներով. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

Մարտ 20, 2019 15:25 Համայքների խնդիրների և սպասվող փոփոխությունների մասին:
Փաշինյանը և Մեդվեդևը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը

Փաշինյանը և Մեդվեդևը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը

Մարտ 20, 2019 14:37 Նաև՝ հայ-ռուսական հարաբերությունների հրատապ հարցեր։
Փետրվարին հակառակորդի կրակոցից հայկական բանակի զինծառայող է վիրավորվել

Փետրվարին հակառակորդի կրակոցից հայկական բանակի զինծառայող է վիրավորվել

Մարտ 20, 2019 13:37 Միջադեպը որակվել է որպես սպանության փորձ։
ՀՔԾ-ն ավարտել է Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Մարտ 20, 2019 13:16 Կատարել է իր լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ։