Քաղաքական

23.03.2019 18:27


Բոլոր կարմիր գծերը դարձնելու ենք սև. ակցիա՝ Երևանում (տեսանյութ)

Բոլոր կարմիր գծերը դարձնելու ենք սև. ակցիա՝ Երևանում (տեսանյութ)

Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմիր գծերի վերացման անհրաժեշտության մասին:

Նախաձեռնության անդամները պնդում են` իրենք իրականացնում են հասարակական պահանջ, այս պահանջը ձևավորվել է դեռևս հեղափոխությունից առաջ, և այդ մասին բազմիցս հայտարարություններ է արել երկրի ներկայիս վարչապետ, նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը ԱԺ հարթակից պահանջել է կարմիր գծերը վերացնել:

«Կարծում ենք, որ կարմիր գծերը նույնպես ժողովրդի պահանջն է և մենք այսօր իրականացնում ենք այդ պահանջը: Հիմա քաղաքում շրջելու ենք ու բոլոր կարմիր գծերը մաքրենք»,-ասաց խմբի անդամներից մեկը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը