Աշխարհ

26.03.2019 11:30


Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի առևտրի կենտրոններից մեկում (տեսանյութ, լրացված)

Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի առևտրի կենտրոններից մեկում (տեսանյութ, լրացված)

Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում. այրվում է «Diqlas» առևտրի կենտրոնը, տասից ավելի մարտական հաշվարկներ և ուղղաթիռ փորձում են մարել կրակը:

Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ Ադրբեջանի ԱԻՆ-ին հղումով։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է քաղաքի Նիզամինսկու թաղամասում:

Մարդկանց տարհանում են բազմահարկ շենքից։ Տեղում աշխատում են հրշեջները: Տուժածների մասին դեռ չի հաղորդվում:

***

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, 10 հոգի հիվանդանոց է տեղափոխվել. նրանց մոտ ախտորոշվել է ծխից թունավորում:

Հրդեհի պատճառների մասին առ այժմ չի հաղորդվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը