Կարծիք

29.03.2019 17:25


Շո՛ւն էիր, շուն էլ կմնա՛ս

Շո՛ւն էիր, շուն էլ կմնա՛ս

Նա մի անլվա շուն էր, ով մարդ դառնալու մեծ շանսեր ուներ։ Այդ թափառականին ապահովել էին տնով, բարեկեցիկ պայմաններով, հագցրել, կերակրել և փորձում էին մարդ դարձնել։

Բայց թշվառական բնույթն այդպես էլ չփոխվեց։ Նա արագ վերածվեց անպիտան արարածի, մարտնչող ապուշի նման տիեզերական մասշտաբի հիմար խորհուրդներ էր տալիս, պահանջներ ներկայացնում ու մտքեր արտահայտում։

Պաշտոն էր ստացել ու իր անցյալի վրեժն էր ջանասիրաբար կյանքի կոչում՝ ատելությամբ լցված։

Իբրև դատարկ անոթ՝ բոլշևիկյան ապականող գաղափարախոսությամբ էր լցնում աղքատությունը չհաղթահարած գլուխը ու իրեն համարում գերխելացի մարդ։ Անցումային արդարադատություն էր առաջարկում` խլե՛լ և բաժանե՛լ։

Բանը հասավ նրան, որ արդեն պատրաստ էր մարդասպանության, բայց պրոֆեսոր Պրեոբրոժենսկին Շարիկովին ասաց՝ շո՛ւն էիր, շուն էլ կմնա՛ս։

Շարիկը մի անլվա շուն էր, որն այդպես էլ մարդ չդարձավ։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը