Աշխարհ

Մարտ 11, 2011 10:32

ԼՂՀ ՊԲ. «Կա՛մ ադրբեջանական բանակը անկառավարելի է, կա՛մ էլ իր բոլոր նախահարձակ գործողությունները իրականացնում է վերադասի թելադրանքով»

ԼՂՀ ՊԲ. «Կա՛մ ադրբեջանական բանակը անկառավարելի է, կա՛մ էլ իր բոլոր նախահարձակ գործողությունները իրականացնում է վերադասի թելադրանքով»

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Դատելով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությունից՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի կատարում սույն թվականի մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխադարձ վստահության հետագա ամրապնդման պայմանավորվածության պահանջները, այլև իր նախահարձակ գործողություններով շարունակում է խորացնել առաջնային գծում տիրող լարվածությունը:

Դեռ ավելին, հանդիսանալով հրադադարի ռեժիմի խախտման մշտական նախաձեռնողը (որի պատճառով ի դեպ Սոչիի եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր առաջ Վերին Չայլուի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում զոհվեց ՊԲ ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկյանը), պաշտոնական Բաքվի քարոզչամիջոցները ճգնում են լկտիաբար ապակողմնորոշել միջազգային հանրության կարծիքը և հայկական կողմին ներկայացնել որպես նախահարձակ: Մասնավորապես, սույն թվականի մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից սպանվել է Աղդամի Օրթա Քարվենդ գյուղի անչափահաս բնակիչ Ֆարիզ Բադալովը, դրա վառ ապացույցն է: Շեշտենք, որ այս միջադեպի ճշգրիտ մանրամասները պարզելու նպատակով մարտի 10-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախատեսեց դեպքի վայրում անցկացնել դիտարկում: Սակայն, չգիտես ինչու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱնջեյԿասպշիկի առաջարկով Ասկերանի ուղղությամբ իրականացրած դիտարկման ժամանակ, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջնային գծի նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի հետևանքով դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Այս հանգամանքը մեկ անգամ ևս հաստատում է այն իրողությունը, որ ադրբեջանական կողմը իր այս քայլով հերթական անգամ փորձեց միջադեպի հետ կապված ճշգրիտ մանրամասները թողնել չբացահայտված: Ավելին, դիտարկման օրը ադրբեջանական կողմը ոչ միայն ԵԱՀԿ առաքելության համար հնարավորություն չստեղծեց լիարժեք իրականացնելու առաջադրված խնդիրը, այլև առաջնային գծի մյուս բոլոր հատվածներում, իր սովորության համաձայն, բազմաթիվ անգամ խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը: Արդյունքում, դիտարկումից ընդամենը ժամեր անց, իսկ ավելի կոնկրետ՝ մարտի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվեց ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արթուր Սամվելի Աղաբաբյանը:

Այս և մյուս փաստերը անհերքելիորեն ապացուցում են, որ ի տարբերություն հայկական կողմի, որը հարգում և հետևողականորեն կատարում է մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածության պահանջները, Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողություններով խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Այս ամենից արվելիք եզրակացությունը հետևյալն է` կա՛մ ադրբեջանական բանակը անկառավարելի է, կա՛մ էլ իր բոլոր նախահարձակ գործողությունները իրականացնում է վերադասի թելադրանքով: Մնացած հետևությունները թողնում ենք հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում սիրիական սահմանին

Հուլիս 18, 2019 21:42 Հաթայի նահանգի Հասսա շրջանում։
Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ՝ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Հուլիս 18, 2019 21:15 1000 բնակչից 6-7-ը ստիպողաբար աշխատում կամ ամուսնանում է։
Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Անտիգուայում (լուսանկար)

Հուլիս 18, 2019 20:56 Լուսանկարները հրապարակել է կինը։
Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Հուլիս 18, 2019 17:15 Միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից։
Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Հուլիս 18, 2019 13:35 Վաշինգտոնն անտեսել է Անկարայի առաջարկը:
«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

Հուլիս 17, 2019 20:48 Տեղի կունենա Լոս Անջելեսում։
«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 19:04 Հանձնաժողովը չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու։
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Հուլիս 17, 2019 18:02 «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաև Քուփերին»։
«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

Հուլիս 17, 2019 17:30 Ովքեր կոչ են անում հրաժարվել, «երկրի թշնամիներն են»:
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Հուլիս 17, 2019 16:25 Մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Հուլիս 16, 2019 20:21 Օգտվել են գաղտնի հավելվածներից։
ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

Հուլիս 16, 2019 19:54 Չեն կարող դիմակայել զանգվածային հարձակման դեպքում։
Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Հուլիս 16, 2019 19:18 Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքների պատճառով։
Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։