Կարծիք

03.04.2019 10:40


Աննան ու Մեհրիբանը միասին են եղել ԱՄՆ մեկնող ինքնաթիռում

Աննան ու Մեհրիբանը միասին են եղել ԱՄՆ մեկնող ինքնաթիռում

Նիկո՛լ, դու աշխատանքից հանել ես քո պրոտոկոլի ղեկավարին՝ Ալիկին: Քո աշխատակազմում շատերը գիտեն, որ Աննան Ամերիկայից զանգել, ասել է, թե, իբր, Ալիկն է ինձ ինֆոն տվել, որ Աննան ու Ալիևի կինը իրար կողք նստած Փարիզից թռել են Նյու Յորք` լույս ապրիլի 1-ի գիշերը, AF 0092 ռեյսով:

Ալիկին ես դեմքով դաժե չգիտեմ, ինքը ոչ մի կապ չունի էս ինֆորմացիայի հետ: Սամալյոտում Աննային ու Մեհրիբանին իրար կողք նստած տեսել է փեսաս (ֆոտո էլ ունի):

Ես գիտեմ, որ դու իմ էջը կարդում ես. էդ տղից իզուր վրեժ մի լուծի, ինքը կապ չունի, հետ տար իր գործին: Համ էլ հասկացի, որ դուք ընտանիքով մանրադիտակի տակ եք` Շվեյցարիաներից սկսած... հասկացար՝ ինչ եմ ակնարկում: Սիրմաքեշը բացբերան մարդ ա..․

Վահագ Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից

***

Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ նաև այս հարթակում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Ավելին Աննա Հակոբյանը այս օրերին Փարիզում չի եղել, իսկ ԱՄՆ այցին մեկնել է Մոսկվայով:

Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար

Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը