Հարցազրույց

Ապրիլ 03, 2019 15:05

2008 թ. մարտի 1-ի արտակարգ դրությունը համապատասխանել է ներպետական օրենսդրությանը

2008 թ. մարտի 1-ի արտակարգ դրությունը համապատասխանել է ներպետական օրենսդրությանը

2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված տեսակետներն ու գնահատականները բավականին իրարամերժ են, այդ թվում՝ իրավական հարթության մեջ: «Փաստն» սկսում է փորձագետների հետ զրույցների շարք, որոնք կներկայացնեն իրենց տեսակետները թե՛ այս, թե՛ հասարակական հնչեղություն ներկայացնող այլ հարցերի վերաբերալ: Այս անգամ զրուցել ենք GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանի հետ:

Նախ վերջինիցս հետաքրքվել ենք, թե որքանով էր իրավաչափ ՀՀ նախագահի՝ արտակարգ դրության հրամանագիրը:

«Պատասխանը միանշանակ է՝ միանգամայն իրավաչափ է: Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախագահը լիազորված էր հայտարարելու արտակարգ դրություն։ 2008 թվականի մարտի 1-ին Նախագահն արտակարգ դրություն հայտարարելիս անմիջապես հաշվի է առել Սահմանադրության մեջ նշված հիմքերը։ Հրամանագրի նպատակն էր կանխել երկրում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը»,-ասում է Ս.Գրիգորյանն ու հավելում, որ արտակարգ դրությունը ոչ թե ստեղծվել է նախագահի հրամանագրից հետո, այլ իրավաբանորեն ամրագրել է առկա դրությունը Երևան քաղաքում` սահմանադրական կարգին սպառնացող վտանգը պետական ինքնիշխանության, ամբողջականության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։

«2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի նպատակն էր գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին։ Ունենալով սահմանադրական վերահսկողության ֆունկցիա՝ Ազգային ժողովը հայտարարել է, որ նախագահի հրամանագիրը անհրաժեշտ է և իրավաչափ։ Ավելին, Նախագահի հրամանագիրը երբևիցե չի ճանաչվել հակասահմանադրական»,-գնահատում է իրավաբանը։ Իսկ արդյո՞ք հրամանագիրը համապատասխանում է միջազգային իրավունքին:

«Միջազգային իրավունքի առումով ևս ավելի քան հստակ է` սահմանադրական կարգին, հասարակության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, իշխանությունները կարող են հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցաումներ` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը։ Միջազգային պրակտիկան սահմանում է, որ հասարակության անվտանգությունը ապահովելը նախևառաջ տվյալ պետության պատասխանատվությունն է, այսինքն` հանրային մարմինները ունեն գործունեության ազատություն, որը սահմանափակված է, օրինակ` եվրոպական հանրության վերահսկողությամբ»,-նշեց Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ այդմ, 2008 թվականի մարտի 1-ին հայտարարած արտակարգ դրությունը թե՛ ընթացակարգային և թե՛ իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

«Ավելին, այդ հրամանագրի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին երբևիցե չի վիճարկվել, ներառյալ՝ որևէ միջազգային կառույցի կողմից»,-ասում է Սարգիս Գրիգորյանը։

Այդուամենայնիվ, իրավիճակին հստակ գնահատական տալու անհրաժեշտություն կա, առաջին հերթին՝ իրավական առումով:

«Իրավական անկողմնակալ գնահատական տալիս անհրաժեշտ է հաշվի առնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների բոլոր փաստական հանգամանքները, մասնավորապես` ցուցարարների ոչ խաղաղ լինելու փաստը,-ասում է իրավաբանը,-Սահմանադրությունը հստակ լիազորել էր Նախագահին իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Կարծում եմ՝ այդ միջոցառումները համապատասխանում էին միջազգային իրավունքի սկզբունքներին` իրավաչափությանը, անհրաժեշտությանը և համաչափությանը, օրինակ` ՄԱԿ-ի՝ ուժի և հրազենի կիրառման հիմնարար սկզբունքները»։

Այս խորագրի վերջին նյութերը

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր

Հունիս 16, 2019 13:57 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։
«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ կան պատրանքներ». Մարտինով

Հունիս 13, 2019 10:21 «Նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով»։
Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Գլխավոր դատախազը մոլորեցնում է՝ հղում կատարելով ՄԻԵԴ–ի պրակտիկային. Սարգիս Գրիգորյան

Հունիս 12, 2019 18:34 Կալանավորումը չի կարող կիրառվել հավանականության տեսություներից ելնելով։
«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

«Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը հայտնի է»․ Կոլերով

Հունիս 12, 2019 13:48 Քաղաքական մոտիվացված արդարադատություն։
«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

«Կարճ ժամանակ անց սևի ու սպիտակի տեխնոլոգիան աշխատելու է վարչապետի դեմ». քաղտեխնոլոգ

Հունիս 09, 2019 09:37 Վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը։
Փաշինյանին ձեռք է տալիս կառավարելի քաոս ստեղծելը. Շահնազարյան (տեսանյութ)

Փաշինյանին ձեռք է տալիս կառավարելի քաոս ստեղծելը. Շահնազարյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 22:20 Պետք է ձևավորվի լուրջ այլընտրանք այս իշխանությանը:
«Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

«Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ»․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 14:50 Իշխանություններն անլուրջ քաղաքականություն են վարում։
Շոկային զարգացումներ են սպասվում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Շոկային զարգացումներ են սպասվում. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 05, 2019 08:15 Մենք մի էքսպերիմենտի մեջ ենք, որը կոչվում է անվերջ հեղափոխություն։
«Դատավոր Դանիելյանը հայտնի է որպես դատախազական բոլոր պատվերները հնազանդ կատարող». Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Դատավոր Դանիելյանը հայտնի է որպես դատախազական բոլոր պատվերները հնազանդ կատարող». Հայկ Ալումյան (տեսանյութ)

Հունիս 04, 2019 13:30 Փորձում են համոզել, որ բողոքները դատավորներին բաշխվում են պատահականության սկզբունքով։
«Արմեն Սարգսյանը կարող էր հրաժարական տալ». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Արմեն Սարգսյանը կարող էր հրաժարական տալ». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հունիս 04, 2019 12:00 «Քաղաքականության մեջ էլ կան բարոյական արժեքներ, արժանապատվություն»։