Լրահոս

05.04.2019 14:10


Մարտի 1–ի դեպքերի ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն կտրամադրվի

Մարտի 1–ի դեպքերի ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն կտրամադրվի

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը և ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Մինչ նախագծին դրական եզրակացություն տալու քվեարկությունը ելույթ ունեցավ Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը: Նա մանրամասնեց, որ օրենքով կարգավորվում են 2008-ի փետրվարի 19-ին նախագահի ընտրությունների արդյունքների կապակցության բողոքի ցույցերը ցրելու գործողությունների արդյունքում 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Աջակցության ստանալու իրավունք ունի նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, նաև այն անձը, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը