Քաղաքական

11.04.2019 14:34


Փոստանջյանը ասուլիսի էր եկել Փաշինյանի նկարով օղու շշով. «Սա ապօրինություն է, վարչապետը «փայ» ունի»

Փոստանջյանը ասուլիսի էր եկել Փաշինյանի նկարով օղու շշով. «Սա ապօրինություն է, վարչապետը «փայ» ունի»

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայկական եռագույնի պատկերով արժողությամբ «թավշյա» օղիով՝ մաքսատանը դրոշի հետ տեղի ունեցած միջադեպի համատեքստում ցույց տալու համար, թե որտեղից է սկսվում ապօրինությունը:

«Վարչապետը չգիտի օրենքը, խորհրդանիշն անարգում են: Ամիսներ առաջ էի դիմել իրավապահներին եւ հայտնել, որ նման օղի է վաճառվում Երեւանի խանութներում: Դրա վրա օգտագործված է պետական խորհրդանիշը: Ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին, որովհետեւ սա ապօրինություն է: Խորհրդանիշը միայն հատուկ մարմինները կարող են օգտագործել: Սակայն ինձ պատասխանեցին, որ հանցակազմի հիմքեր չկան: Սա օգտագործվում է ամիսներ շարունակ եւ օրենքի խախտմամբ, ինչո՞ւ Փաշինյանը սրան չի արձագանքում եւ որեւէ գործողություն չի ձեռնարկում»,-ցույց տալով օղին՝ նշեց Զարուհի Փոստանջյանը:

Քանի որ օղին շարունակվում է վաճառվել, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հետեւյալ եզրակացությունը կարելի է անել. «Կարելի է ասել, որ վարչապետը 50%50 փայաբաժին ունի, քանի որ իր անունն ու պատկերն է օգտագործվում, նաեւ՝ դրոշը: Նրա հանդեպ քրեական հետապնդում կարելի է սկսել: Եթե պարզենք, թե ով է արտադրում, հետքը կարող է չերեւալ, բայց վարչապետի պատկերով եւ պետական խորհրդանիշով օղին խոսում է չարաշահումների մասին: Իրավապահները վարչապետին են ենթարկվում»:

Ինչ վերաբերում է մաքսատան աշխատակցի հետ կապված միջադեպին, երբ վարչապետին զայրացրել էր, թե ինչ վիճակում որ գտնվում դրոշը, Զարուհի Փոստանջյանը նկատեց. «Եռագույնը ոչ թե ոտքի տակ էր, այլ անկյունում դրված: Բայց վարչապետի խոսելաձեւը խոսում է այն մասին, որ նա չի տիրապետում ինքն իրեն: Հոգեբանների կողմից նրա վարքագիծը կարող է բնորոշվել որպես «տագնապային»: Զայրույթը չզսպելը եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ աշխատանքից ազատման հրամաններ արձակելը դրա մասին են խոսում: Եթե դրոշն անխնամ վիճակում էր, դա դեռ չէր նշանակում, թե վարչապետը նման վերաբերմունք պետք է ցուցաբերեր մաքսայինի աշխատակցի հանդեպ»:

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը