Մեկնաբանություն

Ապրիլ 13, 2019 14:10

Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Ալեքսանդր Լիտվինենկոն և Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների (տեսանյութ)

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ու նորաթուխ քայլարած (իրականում՝ երդվյալ լևոնական) Անդրանիկ Քոչարյանը սենսացիոն հայտարարություն է արել։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 1999թ. հոկտեմբերի 27–ի գործը վերաբացվելու է, և պատվիրատուն բացահայտվելո՞ւ է՝ Ա. Քոչարյանը ասել է, որ «Հոկտեմբերի 27»–ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է։ Ըստ նրա՝ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով:

Սա համացանցում առկա լուր է, որի աղբյուրը «7 օրը» չէ, բայց արի ու տես, որ այդ լուրը հայտնվելուց 5 օր անց տխրահռչակ Ա. Քոչարյանը որոշել է ասուլիս տալ ու անդրադառնալ թեմային՝ վայրահաչելով «7 օրի» դեմ։ Թե ինչու նա այդպես արեց, դժվար չէ գլխի ընկնելը։ Ամենայն հավանականությամբ, նա «հոգնայի» է արժանացել տարբեր կողմերից և, ի վերջո, հայտնվել ասուլիսի աթոռին։

Իսկ ի՞նչ էր ասում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին պարտաճանաչ պիոների պես սպասող ու «Ազատության» միկրոֆոնը տեսնելուն պես լեզու առած, ինչպես նաև քաղաքական մուտիլովկաներով աչքի ընկնող, Վազգեն Սարգսյանի չսառած դիակի վրա պաշտոնի առևտուր անող ու մինչև քայլարած դառնալը Հայաստանում մոլի հակառուսական քարոզով զբաղվող սույն Անդրանիկը։ Սա հերքում էր, որ նման բաներ է ասել ու հավաստիացնում, որ իր մտքով անգամ «Հոկտեմբերի 27»–ի ու Կրեմլի կապերի մասին չէին կարող անցնել, քանզի հայ–ռուսական հարաբերությունները խիստ կարևոր են, և նմանատիպ տեղեկատվությամբ փորձ է արվում սեպ խրել գործող իշխանությունների ու Կրեմլի միջև։

Քոչարյան Անդրանիկը, քայլարած իր ղեկավարի ոճի մեջ, սպառնաց «7 օրին» ԱԱԾ–ով՝ թաքնվելով ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների հետևում։

Ըստ նրա՝ «Հոկտեմբերի 27»–ի հարցում ռուսական հատուկ ծառայությունների ու Կրեմլի հետքը տեսնելը սադրանք է, որը վնասում է հայ–ռուսական հարաբերություններին։ Նա ասաց, որ նման տեսակետ հայտնել է ոչ անհայտ Լիտվինենկոն, այն էլ՝ Անգլիայում, և ուզեցավ ցույց տալ, թե, իբր, ինքն այդ տեսակետը չի կիսում ու այն պրովոկացիա է համարում։ Իրականությունը, սակայն, այլ է։ Ա. Քոչարյանի պարագայում մենք գործ ունենք մեկի հետ, ում մոտ ազգային անվտանգության սպառնալիքների և հայ–ռուսական հարաբերությունների դեմ սադրանքի ընկալումը «հովհարային» բնույթ ունի։

Անդրանիկ Քոչարյանը ասուլիսի ժամանակ էր սադրանք համարում Կրեմլի ու «Հոկտեմբերի 27»–ի միջև կապ տեսնելը և Լիտվինենկոյի ասածները, բայց երբ դեռ հաճախորդի կարգավիճակով ընդդիմադիր էր աշխատում, այսինքն՝ դեռ հանձնաժողովի քայլարած նախագահ չէր, նա Լիտվինենկոյի ասածների հիման վրա առաջարկում էր «Հոկտեմբերի 27»–ի գործը վերաբացել, քանզի նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Լիտվինենկոյի ասածները Քոչարյան Անդրանիկն ու իր նմանները մշտապես են Հայաստանում քարոզել՝ առաջ տանելով այն միտքը, որ քանի դեռ Ռուսաստանում իշխանությունը չի փոխվել, «Հոկտեմբերի 27»–ի ու Կրեմլի կապը հնարավոր չէ բացահայտել։

Մինչև 2018–ի իշխանափոխությունը հակառուսական քարոզիչ Քոչարյան Անդրանիկը Լիտվինենկոյի ասածները հայ–ռուսական հարաբերություններին վնասող ու սադրիչ հայտարարություն չէր համարում ու դեռ մի բան էլ առաջարկում էր ռուսաստանցու ասածները հիմք ընդունելով՝ վերաբացել «Հոկտեմբերի 27»–ի գործը, այսինքն՝ փաստացի առաջարկում էր քննության առարկա դարձնել «Հոկտեմբերի 27»–ի ու այդ ահակեբչության մեջ Կրեմլի մատը խառը լինելու հանգամանքը՝ հիմնվելով Լիտվինենկոյի ասածների վրա։ Հիմա նա կոկորդիլոսի արցունքներ է թափում ու կուրծք ծեծում՝ մտահոգություն հայտնելով, որ իր հետ կապված տեղեկությունները ազգային անվտանգության սպառնալիք են ու միտված են հայ–ռուսական հարաբերությունները փչացնելուն։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ, պատկերավոր ասած, «Լիտվինենկոյի վկա» է եղել ու հանդես եկել հայ–ռուսական հարաբերություններին վնասող հայտարարություններով։ Պարզապես հիմա նա պաշտոնի է անցել ու իր թիմակիցներից շատերի պես որդեգրել «А теперь я Наташа» սկզբունքը, այսինքն՝ դարձել «թունդ ռուսամետ»։ Հիմա սրանք փորձում են թաքցնել, որ ժամանակին հակապետական քաղաքականությամբ և սադրանքներով են զբաղվել՝ քարոզելով հայ–ռուսական ռազմավարական կապերի դեմ և Լիտվինենկոյի՝ ակնհայտորեն սադրիչ ու տենդենցիոզ հայտարարությունների հիմա վրա կոչ անելով վերաբացել «Հոկտեմբերի 27»–ի գործը։ Այսինքն՝ փաստացի քարոզելով այն թեզը, որ «Հոկտեմբերի 27»–ը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները։

Նա ասուլիսի ժամանակ խոսում էր այն մասին, որ «Հոկտեմբերի 27»–ի պահով նոր ի հայտ եկած հանգամանքների մասով միշտ էլ ասել է, որ եթե դրանք լինեն, ապա պետք է վերանայվի գործը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի ու Նաիրի Հունանյանի զրույցը, բայց ոչ Լիտվինենկոյի ասածները։ Բայց նա «մոռացել» է, որ ժամանակին նոր ի հայտ եկած հանգամանք էր համարում Լիտվինենկոյի ասածները։ Այժմ իրեն ձեռնտու չէ այդ մասին հիշելը, և Անդրանիկ Քոչարյանը «կռուտիտ» է լինում։

Ի դեպ, տարիներ առաջ Քոչարյան Անդրանիկը 2008–ի մարտի 1–ին տեղի ունեցածի մեջ էլ էր Կրեմլի «մատը» տեսնում՝ ակնարկելով, որ Ռ. Քոչարյանը Մոսկվայից «դաբրո» ստանալուց հետո է դիմել ուժային լուծման։ Հիմա, բնականաբար, Ա. Քոչարյանն իրեն ռետինե խողովակի տեղ կդնի ու կասի, թե նման բան չի եղել, բայց դե, հո ասելո՞վ չէ։

Բազմակի օգտագործման Քոչարյան Անդրանիկը հիմա հասկանում է, որ վատ վիճակի մեջ է հայտնվել ու փորձում է հայրենասիրություն խաղալ՝ տարանջատվելով ինքն իրենից, բայց դա նրան չի փրկի։ Քիրվայականի պիտակը երբեք նրա վրայից չի քերվի։ Մուտիլովչիկինը՝ նույնպես։

Հայտնի բան է, որ սրիկաների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն» է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ  ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձնելու ամենակարճ ճանապարհը երկրում «երկաթյա բռնապետություն» հաստատե՞լն է

Հունիս 19, 2019 09:27 Հանրության գիտակից հատվածը պետք է պաշտպանի սահմանադրականությունը։
Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Նիկոլ Փաշինյանի հետևողական հակապետականությունը

Հունիս 18, 2019 12:36 «Թավշյա» տղաներն ու աղջիկներն այսօր իրար են ճղում «վոժդին» հավատարմության երդումներ տալու համար, բայց վաղը...
«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

«Նոր» Հայաստան, նոր Լիսաբո՞ն

Հունիս 18, 2019 10:00 Հայաստանի վարչապետն իրենից կախված ամեն ինչ արել է և անում է` «առաջ տանելու» Արցախի միջազգային մեկուսացումը լիակատար և վերջնական դարձնելու ադրբեջանական ծրագիրը։
Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Էշը՝ կառավարությունում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 16:35 Չի բացառվում, որ վերջում չորքոտանիները հայտնվեն արդեն շենքի ներսում: Թեև տեսակետ կա, որ շատերն իրենց էշի տեղ դրած՝ վաղուց շենքից ներս են մտել:
Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Ի՞նչ ցույց տվեց ՔՊ համաժողովը

Հունիս 17, 2019 11:40 ՔՊ ղեկավար կազմը նիկոլական «կուզովով» է և լևոնական «մատոռով»։
Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է

Հունիս 17, 2019 10:04 Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

ՍԴ անդամի ոչ լեգիտիմ թեկնածուն. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Հունիս 16, 2019 08:50 Եթե հիմք ընդունենք Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ է։
«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

Հունիս 15, 2019 17:40 Սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած «թավշյա» առաջնորդին կից կառույցները դարձել են պատժիչ գործիքներ։
Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Լավ, ո՞նց կարելի է այսքան փարիսեցի լինել

Հունիս 15, 2019 12:05 Ժողովրդի վստահությունը կնոջ սրտի պես փոփոխական մեծություն է, և որևէ լեգիտիմություն հավերժ չէ։
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից

Հունիս 14, 2019 17:04 Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ:
Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Դատավորը դատավոր լինի` թույլ չի տա Քոչարյանի գործը էժանագին շոուի վերածել

Հունիս 14, 2019 08:46 Իշխանությունների պատրաստած սերիալը չստացվեց։ Գործն, իրոք, ջուր էր։
Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում

Հունիս 13, 2019 14:30 5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։
Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Նիկոլի իշխանության լևոնական «тройка»–ն

Հունիս 13, 2019 12:20 Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ նույն նավակի մեջ են և համատեղ են երկրում քաոս ստեղծում:
Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Դատավոր Դանիելյանի գործն էլ գործ չէ

Հունիս 13, 2019 01:20 Նախ և առաջ իր` դատավորի շահերից է բխում ինքնաբացարկ հայտնել և գլուխն ազատել այս «գործից»։
Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Նիկոլ Փաշինյանի սրտի կադրը. Ռոմանոս

Հունիս 12, 2019 14:45 Միջակ, նեղ ճակատով, Փաշինյանից ցածրահասակ ու տարիքով փոքր, շվոնդերական հատկանիշներով, մինչև ուղն ու ծուծը «գեղցի» և դատարկություն։
Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Ի՞նչ բեռ է դրել Փաշինյանը դատավոր Արմեն Դանիելյանի փխրուն ուսերին

Հունիս 12, 2019 11:50 Դատավորը պետք է որդեգրի հետևյալ բանաձևը. «Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա վարվի՛ր օրենքով»։
Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Իրավապահ մարմիններն օր առաջ պետք է արձագանքեն Լեդի Հակոբի հայտարարություններին

Հունիս 12, 2019 00:31 Մի կողմից գործ ունենք բռնության պրոպագանդայի հետ, մյուս կողմից` սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին։
Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Աբովյանի «վեթինգը». Ռոմանոսն՝ ընդդեմ Սասունի, Նիկոլն՝ ընդդեմ բոլորի

Հունիս 11, 2019 09:35 Փաշինյանի թիմը մտնում է միմյանց խժռելու փուլ։ Նման դեպքերում են ասում, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։
Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Էն Սանասարյանի գործն ի՞նչ եղավ

Հունիս 11, 2019 08:39 Ինչ-ինչ, բայց մի՛ բան Նիկոլը եւ իր բրիգադը շատ լավ յուրացրել են ...
Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Էդմոն Մարուքյան. հավատարիմ հաճախորդը

Հունիս 10, 2019 23:20 Երբ շուստրի հարիֆ Մարուքյանն է խոսում հեղափոխությունից, հասկանում ես, որ քաղաքականությունն, իրոք, անբարոյական կողմեր ունի։