Քաղաքական

Ապրիլ 13, 2019 18:01

Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ․ Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը

Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ․ Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ

«Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» կոչվածը այդպես էլ մնաց իրականության հետ աղերս չունեցող բառախաղ՝ ոչնչով չնպաստելով կուտակված խնդիրների լուծմանը։ Ավելին՝ «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո, իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ:

Սեփական վարկանիշի պահպանմանն ուղղված քայլերը նմանվում են չստացված բեմադրության, որի միակ նպատակը հակահերոս գտնելն է։ Ամիսներ շարունակ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գործունեության հետ կապված իրականացվում են քննչական գործողություններ՝ այդպես էլ չտալով «ինչ-որ բան գտնելու» որևէ արդյունք։ Որպես ասվածի ապացույց՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Միհրան Պողոսյանի գործով ստուգումների արդյունքում էական ոչինչ չհայտնաբերելով՝ իր մտերիմ շրջապատում բառացի ասել է հետևյալը․

«Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իրականությունը բացարձակապես չի հուզում։

Հաջորդը՝ Միհրան Պողոսյանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը համագործակցել քննչական մարմինների հետ՝ ինչը փաստել է նաև ՀՔԾ-ն։ Այդ դեպքում ինչո՞ւ է մերժվել վկայի կարգավիճակ ունեցող պրն Պողոսյանի առաջարկը՝ բոլոր հարցերին տեսակապի միջոցով պատասխանել ՀՀ դեսպանատանը։

Ընդգծենք՝ նման նախադեպ կա՛։ Այն կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործընթացների շրջանակներում: Եթե նպատակը՝ բացատրություն ստանալն է, ապա ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անում դա: Կարծում ենք՝ պատասխանը, ավելի քան, ակնհայտ է՝ նպատակը այլ է։ Սույնով հայտարարում ենք, որ Միհրան Պողոսյանը չի պատրաստվում այդ շոուների մասնակիցը լինել՝ որոնց նպատակը շինծու մեղադրանքների միջոցով արհեստական դիվիդենտներ շահելն է։

Միհրան Պողոսյանը, ինչպես որ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարեց, որ վախեցողները վաղուց վախեցել են, նույնը կրկնում է այսօր։ Նույնիսկ այն պարագայում, երբ ուժային կառույներին հրապարակավ ուղղորդում են։ Մասնավորապես, նշված դեպքերի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պրն Պողոսյանին առնչվող հերթական բեմականցված հարցին՝ ԱԺ ամբիոնից բացահայտ ուղղորդեց ուժայիններին՝ հայտարարելով, թե «Չե՛ք կատարել իմ այն հրահանգը, որ մարդկանց պետք է պառկեցնել ասֆալտին»։

Վերահաստատում ենք Միհրան Պողոսյանի արձագանքը՝ «Փռվողը՝ թո՛ղ փռվի։ Ես իմ իրավունքները շատ լավ գիտեմ»։ Այսօր մի կողմ դնելով Հայաստանի զարգացումն ապահովելու և արտաքին լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու խնդիրները՝ իշխանությունը շարունակում է կեղծ օրակարգերով ու անհաջող տեսարաններով զբաղեցնել հասարակությանը։ Կորսված էյֆորիան կվերականգնվի միայն ազնիվ փոխըմբռնումով․ վայր դրե՛ք արհեստական ասպետությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը

Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ

Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ

Ապրիլ 25, 2019 11:15 Խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կառավարության նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ

Ապրիլ 25, 2019 11:10 Օրակարգում 33 հարց է ներառված, որից 19-ը՝ չզեկուցվող: 
Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Ապրիլ 25, 2019 09:46 Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:
Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 25, 2019 08:03 Ոչինչ չի փոխվել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում:
Նիկոլ Փաշինյանի մաստեր կլասը Վլադիմիր Զելենսկուն՝ «60 րոպեի» ուղիղ եթերում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մաստեր կլասը Վլադիմիր Զելենսկուն՝ «60 րոպեի» ուղիղ եթերում (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 22:05 Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել լինել մաքսիմալ ազնիվ:
Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Ապրիլ 24, 2019 18:19 Օրերս ձերբակալվել էր ՌԴ իրավապահների կողմից։
Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը

Ապրիլ 24, 2019 18:00 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան:
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։
«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

Ապրիլ 24, 2019 14:47 «Խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ»։
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 12:45 Հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր։