Լրահոս

Ապրիլ 15, 2019 12:26

ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքից

ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքից

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ: Վիճաբանության ձայները լսելով` հավաքվել են նաև Զարթոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող, ինչպես նաև նրա կողմնակից մի խումբ համագյուղացիներ, որոնց միջև ևս վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ., «Վալտեր Մ-13» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից երեք անգամ կրակել է իրենց տան կողմ առաջացող համագյուղացիների ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի շարք անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են ավտոմեքենաներ, խախտվել է հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. ապրիլի 12-ին` ժամը 14:10-ի սահմաններում, Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցում Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցների կողմից տեսչական ստուգում անցկացնելու ժամանակ դպրոցի մոտ հավաքվել են համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող մի խումբ համագյուղացիներ, որոնց մուտքը դպրոցի բակ արգելվել է դպրոցի պահակի կողմից: Ընդդիմանալով ցուցաբերված արգելքին՝ համագյուղացիները վիճաբանել են պահակի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել նրա եղբոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ, և նույն գյուղի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1993թ.:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Հունիս 15, 2019 20:16 Գերուժեղացված ծառայություն և անձնագրերի ստուգում։
Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Անկարան ու Բաքուն քույր քաղաքներ կդառնան

Հունիս 15, 2019 19:01 Անկարայի քաղաքապետն ասել է, որ Թուրքիան «միշտ հպարտանում է Ադրբեջանի հաջողություններով»:
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Հունիս 15, 2019 18:40 «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով:
Ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալը փախել է

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալը փախել է

Հունիս 15, 2019 14:17 Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

Հունիս 15, 2019 13:30 Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել։
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հունիս 15, 2019 13:10 Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ։
Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Հունիս 15, 2019 13:00 Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հունիս 15, 2019 12:55 Շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Նիկոլ Փաշինյանը մնաց հին Հայաստանում՝ պառակտելով հասարակությունը

Նիկոլ Փաշինյանը մնաց հին Հայաստանում՝ պառակտելով հասարակությունը

Հունիս 15, 2019 11:45 Դեմ–դիմաց. Արմեն Բադալյան-Երվանդ Բոզոյան։
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Հունիս 15, 2019 11:00 Վիճակը միջին ծանրության է։
Քարաթափում է եղել Սարի Թաղում

Քարաթափում է եղել Սարի Թաղում

Հունիս 15, 2019 10:55 Ճանապարհը մասամբ փակվել է։
Բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձեր

Բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձեր

Հունիս 15, 2019 10:25 Երևանում, Եղեգնաձորում, Աշտարակում, Գետազատում:
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ

Հունիս 15, 2019 10:20 Առողջական վիճակը գնահատել են բավարար:
Քամու համաշխարհային օրն է

Քամու համաշխարհային օրն է

Հունիս 15, 2019 09:09 Քամու էնեգետիկան հսկայական ներուժ ունի։
Թուրքմենստանի նախագահը հեծանվից կրակել է թիրախներին

Թուրքմենստանի նախագահը հեծանվից կրակել է թիրախներին

Հունիս 15, 2019 08:35 Կրակելով է զբաղվում դեռ պատանեկան տարիքից։
Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

Հունիս 15, 2019 08:06 «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին։
Մեքենաներից գազի բալոններ էր գողացել (տեսանյութ)

Մեքենաներից գազի բալոններ էր գողացել (տեսանյութ)

Հունիս 14, 2019 20:56 Վաճառել է անծանոթ անձանց: