Քաղաքական

Ապրիլ 19, 2019 21:40

Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում

Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում

EurActiv կայքը հրապարակել է ներկայում անազատության մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում նախկին նախագահը ՀՀ գործող վարչապետին մեղադրում է իշխանության չարաշահման համար`ընդգծելով, որ միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու վերաբերյալ:

«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում»,-գրել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ արդարադատություն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու և Հայաստանում ժողովրդավարությունը վերականգնելու հարցում:

Քոչարյանը նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմի քննադատը լինելու համար:

«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008 թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է ՀՀ 2-րդ նախագահը:

Քոչարյանը կասկած է հայտնել առ այն, թե արդյոք այն ժամանակվա հանդուգն անձը, որը փորձում էր տապալել կառավարությունը, հիմա կհարգի և կպահպանի օրենքի գերակայությունը:

«Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգի տապալման» համար՝ չնայած, որ այս մեղադրանքի իմաստը պարզ չէ ո՛չ ինձ, ո՛չ փաստաբաններիս, ո՛չ էլ հանրության լայն շրջանակների համար: Մենք կարծում ենք, որ ինձ մեղադրում են մայրաքաղաք Երևանում կարգուկանոնը և անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008 թ. մարտի ընդվզումների ժամանակ ոստիկանությանն ու ռազմական ուժերին օգտագործելու համար: Մինչդեռ բանակի և ցուցարարների միջև ուղիղ «շփում» չի եղել: Երևանում բանակի դերակատարումը եղել է կառավարության, այլ կարևոր շինությունների պաշտպանությունը: Դրանք որպես այդպիսին ոչ մեծ մասշտաբի օրենքի պարտադրման գործողություններ էին: Եվ հիշեք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,-գրել է անազատության մեջ գտնվող նախկին ղեկավարը:

Ըստ Քոչարյանի՝ դժվար է վստահել մի մարդու, որն իր հանրային ելույթներում չեզոքության համար անամոթաբար շանտաժի է ենթարկում և սպառնում է դատավորներին:

«Կարո՞ղ եմ վստահ լինել, որ նա չի միջամտի իր «քաղաքական նեմեսիսի» համար սարքված դատավարության ընթացքին: Ո՛չ, չեմ կարող: Իսկ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով: Եթե նա լուրջ է տրամադրված Եվրամիության աջակցության և նրա հետ գործընկերության դիմաց բարեփոխումները կյանքի կոչելու հարցում, ուրեմն ՀՀ վարչապետը պարտավոր է առաջնորդվել մարդու իրավունքները, ազատությունները, արդարադատության անկախությունը երաշխավորող միջազգային օրենքներով»,-շարունակել է Քոչարյանը:

ՀՀ 2-րդ նախագահն իր հոդվածում հիշեցրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ հայաստանյան այցից հետո արված հայտարարությունն առ այն, որ թեև «Մարտի 1»-ի գործով հետաքննությունը ողջունելի է, սակայն դրան զուգահեռ իշխանությունները պետք է ապահովեն գործընթացի՝ օրենքի գերակայության, արդարադատության անկախության սկզբունքներին համապատասխանելը, ինչպես նաև թափանցիկությունը, ազատ դատավարության երաշխիքները, որպեսզի ընտրովի արդարադատության և քաղաքական գործիչների նկատմամբ ենթադրյալ վրեժխնդրության բոլոր կասկածները ցրվեն:

Քոչարյանը մանրամասնել է, որ իր փաստաբանական թիմը նամակով դիմել է ԵՄ հանձնակատարին՝ նրան տեղյակ պահելով նախկին նախագահի գործում առկա միջազգայնորեն ճանաչված իրավական սկզբունքների բազմաթիվ խախտումների մասին: Քոչարյանն ընդգծում է, որ այդ խախտումներն արվել են վարչապետի, Հատուկ քննչական ծառայության կողմից:

ՀՀ 2-րդ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ սա քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է բնակչության արմատականացումը:

«Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում՝ արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք և խիստ հետևելու պահանջ ներկայացնել: Ես պատրաստ եմ այս կառավարությանը հաշվետու դարձնել Հայաստանի ժողովրդի առջև, և դա է պատճառը, որ այդ կառավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ինձ: Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա երկրի ներսում ազգային և միջազգային իրավունքն արհամարհող եռանդուն պոպուլիստի և դրանց սահմաններում շրջահայացորեն գործող իրական առաջնորդի միջև»,-գրել է նախկին նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

Հունիս 18, 2019 21:45 Կրկին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն:
ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավոր

ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավոր

Հունիս 18, 2019 16:23 Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22։
Վահե Գրիգորյանն իսկապես եղել է Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցանկում (փաստաթուղթ)

Վահե Գրիգորյանն իսկապես եղել է Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցանկում (փաստաթուղթ)

Հունիս 18, 2019 13:56 Գրիգորյանն ասել է, թե տեղյակ չէ՝ ի՞նչ ցուցակի մասին է հարցը:
Վնասվածքներ ստացած ՊԲ զինծառայողը մահացել է հիվանդանոցում

Վնասվածքներ ստացած ՊԲ զինծառայողը մահացել է հիվանդանոցում

Հունիս 18, 2019 13:25 Ճանապարհատրանսպորտային պատահարի էր ենթարկվել։
ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել

ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել

Հունիս 18, 2019 12:35 Անցյալ անգամ էլ էին ազատ թողել քվեարկությունը:
Ծառուկյան․ «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...»

Ծառուկյան․ «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...»

Հունիս 18, 2019 11:20 «Դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ»:
Վերաքննիչը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը

Վերաքննիչը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը

Հունիս 18, 2019 10:50 Ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ դառնալու դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ դառնալու դեմ (տեսանյութ)

Հունիս 18, 2019 09:50 Դեմ են նրան որպես դատավորի թեկնածու առաջադրմանը։
Մեզ կիսողն ու պառակտողը ՄԵՐ կյանքում տեղ չունի (տեսանյութ)

Մեզ կիսողն ու պառակտողը ՄԵՐ կյանքում տեղ չունի (տեսանյութ)

Հունիս 17, 2019 21:20 Աղբի տեղն աղբամանում է, հիստերիկինը` հոգեբուժարանում:
Փաշինյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է. քաղաքագետ (տեսանյութ)

Փաշինյանի իշխանությունը Տեր-Պետրոսյանի իշխանության ռեինկարնացիան է. քաղաքագետ (տեսանյութ)

Հունիս 17, 2019 18:55 Իշխանությունն ուզում է ամբողջությամբ վերահսկել քաղաքական դաշտը:
Տեղի է ունեցեկ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպում

Տեղի է ունեցեկ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպում

Հունիս 17, 2019 18:35 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ։
Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը (տեսանյութ)

Հունիս 17, 2019 17:15 Քննարկվում է պաշտպանների միջնորդությունը։
Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Հունիս 17, 2019 15:45 Արմեն Սարգսյանը հատուկ մրցանակով պարգևատրվելու է։
Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հունիս 17, 2019 14:55 Օրակարգում 5 հարց կա։
«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

Հունիս 17, 2019 14:35 Ճանապարհահատվածը միայն անասուններն են կարողանում անցնել։