Քաղաքական

19.04.2019 15:55


«Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի և չի պատրաստվում պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին»․ վարչապետի խոսնակ

«Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի և չի պատրաստվում պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին»․ վարչապետի խոսնակ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի եւ չի պատրաստվում պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Նրա փոխանցմամբ՝ «Վարչապետ Ն.Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»։

Այս խորագրի վերջին նյութերը