Լրահոս

20.04.2019 12:24


Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում

Ապրիլի 20-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։

Երևան քաղաքի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.30C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.80C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.10C

Այս խորագրի վերջին նյութերը