Աշխարհ

21.04.2019 12:00


Պայթյուններ Շրի Լանկայում․ ավելի քան 100 զոհ և շուրջ 400 վիրավոր

Պայթյուններ Շրի Լանկայում․ ավելի քան 100 զոհ և շուրջ 400 վիրավոր

Այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել Շրի Լանկայի երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցներում, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

Ըստ տեղի ոստիկանության, նախնական տվյալներով՝ 138 մարդ է զոհվել։ Հաղորդվում է նաև 400 վիրավորի մասին։

Պայթյունները որոտացել են Շրի Լանկայի «The Cinnamon Grand», «Kingsbury» և «Shangri-La» բարձրակարգ հյուրանոցներում և երեք եկեղեցիներում, երբ քրիստոնյաները մասնակցում էին Զատկի Սուրբ պատարագի արարողությանը։

Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։

Երկրի նախագահը դիմել է ժողովրդին՝ կոչ անելով հանգստություն պահպանել և աջակցել իրավապահներին հետաքննություններում։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը