Քաղաքական

Ապրիլ 24, 2019 09:05

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման  հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարությանն առ այն, թե ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում իբր ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Աննա Նաղդալյանի խոսքով՝ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին:

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։ Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Այս խորագրի վերջին նյութերը

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հուլիս 15, 2019 21:25 Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն անակնկալ չէր:
«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

Հուլիս 15, 2019 15:40 Կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա։
«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

Հուլիս 15, 2019 13:19 «Քանի տարի է փորձ էր արվում՝ նման ֆիլմեր բերվեին կինոփառատոնի շրջանակներում»:
Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Հուլիս 13, 2019 16:15 Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները։
Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Հուլիս 13, 2019 14:30 Խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հուլիս 13, 2019 13:50 Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Հուլիս 12, 2019 21:10 Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։
56 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումների համար

56 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումների համար

Հուլիս 12, 2019 21:05 Փոխքաղաքապետերը պարգևատրվել են 965 000 դրամով, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ 840 հազար դրամով։
Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Հուլիս 12, 2019 12:30 «Նամակին չեմ ծանոթացել՝ հաշվի առնելով Վահե Գրիգորյանի բացառապես սուբյեկտիվ լինելու հանգամանքը»։