Աշխարհ

Ապրիլ 24, 2019 15:00

«Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է

«Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է

Թուրքիայի ազգայնական ուղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Սեյդիօղլուն նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ:

Սեյդիօղլուն մասնավորապես գրել է. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի: Այդ պատճառով լավ կլինի, եթե դուք զգույշ լինեք»:

Մեկ այլ գրառման մեջ թուրք գործիչը գրել է. «Ամբոխը, որը ապրիլի 24-ին «ցեղասպանություն չկա» ասել չի կարողանում և Խոջալուի կոտորածին անձայն է մնում, ինձ մեղադրում է ատելություն տարածելու մեղքի մեջ: Այդ երբվանի՞ց է զգուշացնելը դարձել մեղք: Ինչ ձեռքներիցդ գալիս է՝ արե՛ք: Ո՛չ դատարանները, ո՛չ կտրուկ հեռացումները մեզ չեն ստիպի չասել այն, ինչ մենք ճիշտ ենք համարում»:

Ավելի ուշ Սեյդիօղլուն մեկնաբանություն է տվել թուրքական Odatv լրատվակայքին՝ ընդգծելով, որ իր գրառման մեջ նա նկատի չի ունեցել Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին, այլ այն ուղղված է եղել Հայաստանի դաշնակներին: Ազգայնական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ նպատակ չի ունեցել նեղացնել Թուրքիայի տարբեր նահանգներում ապրող հայ քաղաքացիներին: Սեյդիօղլուն նշել է, որ ներողություն է խնդրում հայ քաղաքացիներից՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ներողություն խնդրել դաշնակներից:

Աղբյուրը`«Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը

Մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Հուլիս 15, 2019 21:38 Վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չի եկել։
Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Հուլիս 15, 2019 21:29 Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։
Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ (լուսանկար)

Էդ Շիրանը տառապում է հոգեկան խանգարմամբ (լուսանկար)

Հուլիս 15, 2019 20:25 <Ինձ մոտ կլաուստրաֆոբիայի նոպաներ են գրանցվում»:
Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազ հետևորդների բանակին (լուսանկար)

Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Instagram-ում 100 հազ հետևորդների բանակին (լուսանկար)

Հուլիս 15, 2019 19:15 «Խոհանոց, երեխաներ և Տիգրանը՝ սպորտային տաբատով»։
Էրդողանն ամերիկացի սենատորին անվանել է Թուրքիայի թշնամի

Էրդողանն ամերիկացի սենատորին անվանել է Թուրքիայի թշնամի

Հուլիս 15, 2019 18:42 Նախատեսվում է դադարեցնել Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոն։
Հայաստանն ընդգրկվել է աշխարհի «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի «ամենաաղբաշատ» երկրների տասնյակում

Հուլիս 15, 2019 15:15 Յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տ թափոն:
ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը

ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը

Հուլիս 15, 2019 11:20 Նաև՝ Կիպրոսում Թուրքիայի սկսած հորատման հարցը։
Հայ օդերևութաբանը Կալիֆոռնիայում ավերիչ երկրաշարժ է կանխատեսել

Հայ օդերևութաբանը Կալիֆոռնիայում ավերիչ երկրաշարժ է կանխատեսել

Հուլիս 15, 2019 11:15 Կլինի 7,8-7,9–բալանոց ուղղահայաց երկրաշարժ։
Ադրբեջանի օդուժը մարտական վարժանքներ է անցկացրել

Ադրբեջանի օդուժը մարտական վարժանքներ է անցկացրել

Հուլիս 14, 2019 18:35 СУ-25 կործանիչները մարտական ռմբահարումներ ու հրթիռակոծություն են իրականացրել:
Փարիզի ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել Ելիսեյան դաշտերում

Փարիզի ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել Ելիսեյան դաշտերում

Հուլիս 14, 2019 18:30 Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո ոստիկանության հետ բախումներ են սկսվել։