Աշխարհ

30.04.2019 14:10


Սիլվիո Բեռլուսկոնին շտապօգնության մեքենայով տեղափոխվել Է Միլանի հիվանդանոց

Սիլվիո Բեռլուսկոնին շտապօգնության մեքենայով տեղափոխվել Է Միլանի հիվանդանոց

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապօգնության մեքենայով տեղափոխվել Է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 30-ին հայտնել Է Corriere della Sera թերթը:

Հրատարակությունը, սակայն, մանրամասնություններ չի հայտնում 82-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակի վերաբերյալ: Վերջերս Բեռլուսկունին հերթական բուժզննումն Էր անցել սրտի վիրահատությունից հետո, որին նա ենթարկվել Էր 2016 թվականին: Բեռլուսկոնին, որը «Հառա՛ջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ ղեկավարն Է, օրվա ընթացքում պետք Է ներկայացներ Եվրախորհրդարանի ընտրությունների թեկնածուներին, եւ ինքն Էլ ավելի վաղ հայտարարել Է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը