Քաղաքական

04.05.2019 14:40


«Մարդիկ երբեմն ունենում են «դաբրոների» կարիք և ուզում են հանդիպել երկրի ղեկավարության հետ». վարչապետ (տեսանյութ)

«Մարդիկ երբեմն ունենում են «դաբրոների» կարիք և ուզում են հանդիպել երկրի ղեկավարության հետ». վարչապետ (տեսանյութ)

«Իմ քայլլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալը այն գաղափարախոսությունն է, որը դրված է դրա հիմքում: Ես հարկ եմ համարում խոսել այդ մասին, որը դրված է և պիտի դրվի տնտեսական հեղափոխության հիմքում: Դա անհատական ջանքն է և անհատի փոփոխությունը:Հեղափոխությունից հետո գաղափարախոսությունը հետևյալն էր՝ ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին. նախկինում ասում էին, որ նա ոչինչ անել չի կարող, իսկ ով, որ կարող է, դա տեղի է ունենում ինչ-որ մեկի թողտվությամբ»,-ասաց նա:

Ըստ վարչապետի` հեղափոխությունից հետո գաղափարախոսությունը հետևյալն է` ՀՀ քաղաքացին կարող է ամեն ինչ: Փաշինյանը ընդգծեց, որ մինչև հիմա որոշ մարդիկ ունենում են դաբրոյի կարիք և փորձում են հանդիպել երկրի ղեկավարության հետ:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը