Քաղաքական

Մայիս 14, 2019 11:57

Մանվել Գրիգորյանը պետք է մահանա

Մանվել Գրիգորյանը պետք է մահանա

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր, բժիշկները ստիպված են եղեն շնչառական սարք միացնել։

Մանվել Գրիգորյանը, իհարկե, հանրության լայն շերտի կողմից չընդունված կերպար է։ Նա իշխանության մաս կազմելու տարիներին հասցրել էր շատերին հոգնեցնել, ու բնական է, որ հիմա շատերին չի հետաքրքրում նրա ճակատագիրը։ Չնայած հանրության լայն շերտի անտարբերությանը՝ տարօրինակ է, թե ինչո՞ւ է դատարանը ամեն կերպ մերժում նրա կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչո՞ւ հնարավորություն չի տրվում Մանվել Գրիգորյանին բուժվել, որպեսզի նա կանգնի արդարադատության առաջ, և եթե դատարանը ապացուցված կհամարի նրա մեղքը, ապա արժանի պատիժ կրի իր կատարածի համար։

Այն, որ դատարանները Հայաստանում անկախ չեն և կատարում են օրվա իշխանությունների պահանջը, կարծում ենք՝ ավելորդ է անգամ հիշեցնել։ Նոր իշխանությունների օրոք դատարանները ազատ արձակեցին Սաշիկ Սարգսյանին, ավելին՝ նրան հնարավորություն տվեցին մեկնել արտասահման, որտեղ նա պետք է բուժում ստանար։

Այս դեպքում հետաքրքիր է, թե ինչո՞ւ են իշխանությունները վախենում թույլ տալ Մանվել Գրիգորյանին բուժվել։ Ինչո՞վ է վտանգավոր Գրիգորյանը, պարզ չէ։ Գրիգորյանի մտերիմների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ցանկանում Մանվել Գրիգորյանին բուժման հնարավորություն տալ, քանի որ նա վտանգավոր վկա է նոր իշխանությունների համար։ Ըստ նրա մտերիմների՝ իշխանություններին անհանգստացնում է, թե ի՞նչ կարող է խոսել Մանվել Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործով։ Ի վերջո, Գրիգորյանը լավ է տեղյակ այդ օրերի իարդարձություններից։ Նա ՊՆ գործող երկու գեներալներից մեկն էր, ում հետ հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լուրերի համաձայն՝ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կապը նրա հետ պահել է Ջհանգիրյանը, ով էլ փորձել է համոզել, որ բանակը մտնի քաղաքական պրոցեսների մեջ: Ասում են՝ Ջհանգիրյանի հետ եղել է մեկ այլ՝ շատ հայտնի մարդ, ում անունը չեն նշում: Եվ ահա, իշխանությունները վախենում են, որ Գրիգորյանը կխոսի ու ամեն ինչ կպատմի՝ դրանով իսկ «գոլորշիացնելով» «ջուր» գործը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մանվել Գրիգորյանը կարող է խոսել նաև այն մասին, որ Տեր-Պետրոսյանի թիմը նրան առաջարկել է հնարավորության դեպքում զինված սադրիչներ ուղարկել ոստիկանության դեմ։

Մանվել Գրիգորյանի վկայությունը կապացուցի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանը փորձ է արել քաղաքական գործընթացներում ներգրավել բանակը։ Մանվել Գրիգորյանի անկաշկանդ ցուցմունքը կարող է ստիպել նոր իշխանություններին գործ հարուցել նաև Տեր-Պետրոսյանի դեմ։ Այնպես որ, ըստ Գրիգորյանի հարզատների վարկածի, նոր իշխանությունների համար առավել ցանկալի է, որ Մանվել Գրիգորյանը չկարողանա վերականգնել առողջությունը, որպեսզի չկարողանա ցուցմունք տալ։ Ինչպես ասում է Իջևանի հին ասացվածքը, «մահացած վկան այլևս վտանգավոր չէ։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հուլիս 15, 2019 21:25 Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն անակնկալ չէր:
«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

Հուլիս 15, 2019 15:40 Կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա։
«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

Հուլիս 15, 2019 13:19 «Քանի տարի է փորձ էր արվում՝ նման ֆիլմեր բերվեին կինոփառատոնի շրջանակներում»:
Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Հուլիս 13, 2019 16:15 Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները։
Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Հուլիս 13, 2019 14:30 Խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հուլիս 13, 2019 13:50 Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Հուլիս 12, 2019 21:10 Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։
56 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումների համար

56 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումների համար

Հուլիս 12, 2019 21:05 Փոխքաղաքապետերը պարգևատրվել են 965 000 դրամով, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ 840 հազար դրամով։
Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Հուլիս 12, 2019 12:30 «Նամակին չեմ ծանոթացել՝ հաշվի առնելով Վահե Գրիգորյանի բացառապես սուբյեկտիվ լինելու հանգամանքը»։