Կարծիք

Մայիս 15, 2019 12:43

Փորձություններն անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է. Հովիկ Աբրահամյան

Փորձություններն անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է. Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում և նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդությունների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում:

Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը:

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերևույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ:

Ցավոք, այսօր տեսնում ենք նաև այնպիսի երևույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ և բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարևորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետևանքեր ենթադրող խնդիր է: Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր և լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է:

Սեր և ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին և Արցախին:

Աստված բոլորիս պահապան»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ովքեր են, այսօրվա դրությամբ, մեր հասարակության մեջ ՔՊ-ի հենքը

Ովքեր են, այսօրվա դրությամբ, մեր հասարակության մեջ ՔՊ-ի հենքը

Մայիս 21, 2019 22:17 Փաշինյանի կառավարությունը կորցնում է հասարակության մեջ իր հիմնական հենքը հանդիսացող մասսայի մի զգալի հատվածին:
Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է

Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է

Մայիս 21, 2019 21:50 Փաշինյանը պետք է հեռանա:
«Եթե սարերը ձորերից բարձր չլինեն, մենք չենք կարողանալու գնալ առաջ»

«Եթե սարերը ձորերից բարձր չլինեն, մենք չենք կարողանալու գնալ առաջ»

Մայիս 21, 2019 21:05 Իսկ ինչ կասեր առողջապահության նախարարը։
«Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս II

«Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս II

Մայիս 21, 2019 16:25 Հանդիսատեսը պարբերաբար նոր կադրեր է ուզում տեսնել։
Արամ Հարությունյանը բանավեճի է հրավիրում Արամ Սարգսյանին

Արամ Հարությունյանը բանավեճի է հրավիրում Արամ Սարգսյանին

Մայիս 21, 2019 16:17 «Որպեսզի ամեն անգամ ստիպված չլինեմ Վազգենին պաշտպանել քեզանից»։
Ոսկե ձկնիկի պատմությունը դուրս չգա՞...

Ոսկե ձկնիկի պատմությունը դուրս չգա՞...

Մայիս 21, 2019 15:05 Սպասում է ոսկե ձկնիկի հավանությանը։
ՀՀ գլխավոր դատախազը, փաստորեն, միայն Ռ. Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար է

ՀՀ գլխավոր դատախազը, փաստորեն, միայն Ռ. Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար է

Մայիս 21, 2019 15:00 Քրեաիրավական խախտումները թողած՝ ընկել է հետևանքների հետևից…
Ահա ինչ է պատմում հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդիկ Գրիգորյանն իր նամակում

Ահա ինչ է պատմում հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդիկ Գրիգորյանն իր նամակում

Մայիս 21, 2019 12:50 «Ջհանգիրյա՛ն, քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ.Քոչարյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք»:
Հայկական Մութալիբովը

Հայկական Մութալիբովը

Մայիս 21, 2019 12:35 Մութալիբովի նման նույն բանը Նիկոլն է ասում։
Դատարանների շրջափակման ակցիային նաև ակտիվ մասնակցել է ԵԿՄ վարչության անդամ «Լեդի Հակոբը»

Դատարանների շրջափակման ակցիային նաև ակտիվ մասնակցել է ԵԿՄ վարչության անդամ «Լեդի Հակոբը»

Մայիս 21, 2019 12:05 Պատկերացնո՞ւմ եք՝ վաղը լուրջ քաղաքական գործընթացների ժամանակ ինչեր կանեն:
Հարգելի՛ պարոն Փաշինյան, Ձեզ պարզապես խաբում են

Հարգելի՛ պարոն Փաշինյան, Ձեզ պարզապես խաբում են

Մայիս 21, 2019 11:20 Սխալ են զեկուցում իրավիճակը։
Ահա ՀԱԿասահմանադրական կոչին արձագանքող, լինգով ու քարերով զինված ցուցարարը (տեսանյութ)

Ահա ՀԱԿասահմանադրական կոչին արձագանքող, լինգով ու քարերով զինված ցուցարարը (տեսանյութ)

Մայիս 21, 2019 11:15 Իսկ կոչ անողին պաշտոնյային պատիժ չի՞ հասնում...
Նիկոլականները ու սորոսականները անցումային արդարադատություն են սղացնում

Նիկոլականները ու սորոսականները անցումային արդարադատություն են սղացնում

Մայիս 21, 2019 11:00 Կես տարուց արդեն կարող է իշխանություն չունենան:
Պարո՛ն Փաշինյան, դուք ստախոս եք ու դեմագոգ

Պարո՛ն Փաշինյան, դուք ստախոս եք ու դեմագոգ

Մայիս 21, 2019 10:40 Երբ ընդդիմադիր էիք, բազմիցս անպատասխանատու հայտարարություններ եք արել, բայց հիմա վարչապապետի կարգավիճակում ուղղակի անթույլատրելի է։
Սա չի՞ քո դեմքը, Նիկո՛լ (տեսանյութ)

Սա չի՞ քո դեմքը, Նիկո՛լ (տեսանյութ)

Մայիս 21, 2019 10:35 Անտարբեր, հայատյաց, հայակործան քաղաքականություն։
Սա վարչապետի սուիցիդն էր՝ մեկ օրում երկու հարված

Սա վարչապետի սուիցիդն էր՝ մեկ օրում երկու հարված

Մայիս 21, 2019 10:22 Փաստ եմ ասում՝ Նիկոլն՝ ընդդեմ Հայոց պետականության։
Մանիպուլյա՞ցիա թե՞ դավադրություն

Մանիպուլյա՞ցիա թե՞ դավադրություն

Մայիս 21, 2019 10:15 Փորձ է արվում ներգրավել արդեն միջազգային հանրությանը: