Կարծիք

20.05.2019 10:35


Լինելով վարչապետ՝ ժողովրդին տանում է քաղաքացիական բախման

Լինելով վարչապետ՝ ժողովրդին տանում է քաղաքացիական բախման

Ժողովո՛ւրդ ջան,մեկ տարի շարունակ շատերդ քննադատել եք ինձ, քանի որ չեմ ընդունել եւ առաջին օրից մերժել եմ Նիկոլին եւ նրա հեղափոխությունը: Մերժել եմ, քանզի շատերիցդ լավ գիտեի, թե ով է Նիկոլը եւ հանուն իշխանության ինչ ծայրահեղ քայլերի է ունակ: Մարտի 1-ը բացահայտել պետք չէ. այն արդեն իսկ բացահայտված է: Տեսե՛ք, Նիկոլն այսօր, լինելով վարչապետ, ժողովրդին տանում է քաղաքացիական բախման եւ օգտագործելով իրեն հավատացող զանգվածի վստահությունը՝ նրանց հրահրում եւ սադրում է տապալել սահմանադրական կարգը, ինչը սեփական պետության դեմ ուղղված հանցագործություն է:
Նա նույնն արեց 2008 եւ 2018-ին, երբ ընդդիմությունն էր: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը պետականամետ մտածողությունից զուրկ, ապազգային եւ հակապետական անուղղելի էլեմենտ է, ուստի անհրաժեշտ է պետությունը ձերբազատել այդ անհավասարակշռված հանցագործից:
#ՈՉ_ՀԱՆՑԱԳՈՐԾ_ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

***

Նիկոլի գաղափարները կիսող ի՛մ հայրենակիցներ,

կոչ եմ անում ձեզ, մի՛ դարձեք Նիկոլի սադրիչ հայտարարության զոհը, մի´ դարձեք նրա հանցակիցը: Ինքներդ կոչ արեք նրան հետ կանգնել պետության կործանման վերջին մեխը խփելու փորձից: Մենք պատերազմող երկիր ենք, մենք իրավունք չունենք քաղաքացիական պատերազմ սկսելու:
Իմ քույրե՛ր ու եղբայրնե՛ր, անկախ մեր քաղաքական հայացքներից, չպետք է մոռանանք, որ հայ ենք մենք, չպետք է թույլ տանք , որ մարտի 1-ը կրկնվի:
Հանուն Նիկոլի չհիմնավորված ամբիցիաների՝ այլեւս ոչ մի հայ չպետք է զոհվի:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը