Կարծիք

Մայիս 21, 2019 15:05

Ոսկե ձկնիկի պատմությունը դուրս չգա՞...

Ոսկե ձկնիկի պատմությունը դուրս չգա՞...

Նա իրենից բան չէր ներկայանում. բախտը բերեց` քաղաքական պղտոր ջրերում մի ոսկե ձկնիկ բռնեց, ոսկե ձկնիկն ասաց`ինչ ուզես՝ կանեմ, միայն թե բաց թող, թույլ տուր`վայելեմ ազատությունս։
Այն ժամանակ «խակ» էր, ընդառաջեց, ոսկե ձկնիկին ջուրը գցեց։ Մյուս օրը վերադարձավ (ինքնաբո՞ւխ, թե՞ իր լավագույն կեսի թելադրանքով`այնքան էլ կարեւոր չէ), կանչեց եւ ասաց`ուզում եմ նստել վարչապետի աթոռին։ Ու նստեց` ոսկե ձկնիկը տվեց նրան այդ բացառիկ հնարավորությունը, եւ նա, իր համար էլ անսպասելի, դարձավ գործադիր իշխանության ղեկավար։
Հետո, դարձյալ ոչ այն է` սեփական ցանկությամբ, ոչ այն է` իր երկրորդ կեսի պահանջով, ուզեց օր առաջ լուծարել մի տարի առաջ ընտրվածմիջազգային հանրության, ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնության եւ անձամբ իր կողմից լեգիտիմ ճանաչված ընտրություններով ձեւավորված խորհրդարանը։
Ու լուծարեց. ոսկե ձկնիկն, առանց երկար-բարակ մտածելու, դոբրո տվեց հապշտապ արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ սեփական (գրպանային) խորհրդարան ձեւավորելու «առաջարկությանը», եւ նա հեշտ ու հանգիստ, գրեթե առանց դիմադրության վերցրեց Ազգային ժողովի վերահսկիչ փաթեթը` էապես գերազանցելով միանձնյա որոշումներ ընդունելու (դակելու) համար անհրաժեշտ շեմը։
Բայց ախորժակն ուտելիս է գալիս. իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերը «նայողի» կարգավիճակը սկսեց նեղ գալ նրան ու իր թելերը քաշող(ներ)ին։ Հիմա նրա սիրտը ուզում է իրենով անել նաեւ դատական իշխանությունը։ Հայտը ներկայացրել է, սպասում է ոսկե ձկնիկի հավանությանը։
Ո՞րն է լինելու նրա հաջորդ ցանկությունը` դժվար չէ կռահել։ Նա դեռ ուղիղ տեքստով չի բարձրաձայնել այդ մասին, չի ասել` ոսկե ձկնիկն ո՞վ է, ինչացո՞ւ է. ես ինչ ուզեմ` այն էլ կանեմ։ Առայժմ բավարարվում է նրանով, որ հրահանգներ է տալիս ոսկե ձկնիկի անունից։ Բայց հեռու չէ այն օրը, մատ թափ կտա ոսկե ձկնիկի վրա ու վերջնագիր կներկայացնի`էլ չեմ ուզում խնդրողի դերում լինել, ուզում եմ` դառնաս իմ մանկլավիկը եւ հլու-հնազանդ կատարես իմ բոլոր քմահաճույքները։
Ինչով է վերջանում ոսկի ձկնիկի պատմությունը` երեւիթե պետք չէ հիշեցնել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Իրավական վակխանալիա

Իրավական վակխանալիա

Հունիս 24, 2019 17:45 Սահմանադրության 148-րդ հոդվածում նկարագրել են միայն «կառավարության անդամին» ներկայացվող պահանջները։
Չպետք է թույլ տալ անսկզբունք քայլիշխանությանը զավթել ՍԴ-ն

Չպետք է թույլ տալ անսկզբունք քայլիշխանությանը զավթել ՍԴ-ն

Հունիս 24, 2019 17:17 Կասկածի տակ դնելով պետությունը։
Արտգործնախարարի մի քանի հարցադրումները

Արտգործնախարարի մի քանի հարցադրումները

Հունիս 24, 2019 16:45 Հաստատում է, որ ընթանում են ԼՂ հարցով կոնկրետ բանակցություններ։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» դիմելը շատ տղեգ է ու ցավալի

Քաղավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» դիմելը շատ տղեգ է ու ցավալի

Հունիս 24, 2019 15:10 Օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել։
Խիստ վտանգավոր միտում՝ անկախ շարժառիթներից

Խիստ վտանգավոր միտում՝ անկախ շարժառիթներից

Հունիս 24, 2019 15:00 Այլոց գործառույթներին անիմաստ միջամտելը։
Վահե Գրիգորյան․ վտանգավոր հիբրիդը

Վահե Գրիգորյան․ վտանգավոր հիբրիդը

Հունիս 24, 2019 13:51 ՍԴ նախագահ ինքնահռչակվելով՝ ի՛նքն է ոտնահարում սահմանադրական կարգը։
Փաշինյանին լկտի հայհոյողները դարձել են նրա նվիրյալները

Փաշինյանին լկտի հայհոյողները դարձել են նրա նվիրյալները

Հունիս 24, 2019 13:20 Բերանները ջուր են առել ու ծնկաչոք պաշտում են նրան...
Սկսում են հստակ նախանշվել իշխանությունը յուրացնելու նախապատրաստության առերևույթ տարրեր

Սկսում են հստակ նախանշվել իշխանությունը յուրացնելու նախապատրաստության առերևույթ տարրեր

Հունիս 24, 2019 13:00 ՍԴ-ի լիազորություններին տիրանալը պատժվում է։
Սա սահմանդրախախտների, օրինախախտների իշխանություն է

Սա սահմանդրախախտների, օրինախախտների իշխանություն է

Հունիս 24, 2019 10:55 Եվ այն երկար կյանք չի ունենա։
Հստակ պատասխանների ակնկալիքով

Հստակ պատասխանների ակնկալիքով

Հունիս 24, 2019 10:25 Ի՞նչ իրավական հիմքերի առկայությամբ են երկրից դուրս գալիս:
Փակ աչքերով ապրելով բախվելու եք պատին

Փակ աչքերով ապրելով բախվելու եք պատին

Հունիս 24, 2019 10:08 Իշխանությունները կտրվում են իրականությունից և ի վիճակի չեն լինում ադեկվատ գնահատել երկրում ստեղծված իրավիճակն ու խնդիրները։
Այս իրավաբանի դիպլոմով մարդիկ կրոնական աղա՞նդ են, թե՞ դավադիրներ

Այս իրավաբանի դիպլոմով մարդիկ կրոնական աղա՞նդ են, թե՞ դավադիրներ

Հունիս 24, 2019 09:48 Բառախաղ՝ ՍԴ-ում հեղաշրջում անելու համար։
Վրաստանի, Հայաստանի, իզմերի ու տխմարների մասին

Վրաստանի, Հայաստանի, իզմերի ու տխմարների մասին

Հունիս 24, 2019 09:20 Այս բոլորին կա կապող մի հստակ «իզմ»՝ Տխմարիզմը։
Սա լկտի հարձակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ

Սա լկտի հարձակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ

Հունիս 24, 2019 08:56 Կարդացեք այս փաստերը, որպեսզի հետո անակնկալի չգաք։
Չէինք նկատում, որ մինչև այս շաբաթ ինքներս էինք փակում միջպետական ճանապարհները

Չէինք նկատում, որ մինչև այս շաբաթ ինքներս էինք փակում միջպետական ճանապարհները

Հունիս 24, 2019 07:38 Էլի ինքնե՞րս պիտի մեզ վատություն անենք: