Քաղաքական

Մայիս 22, 2019 14:05

Այս ամենի տակից համոզվա՞ծ եք, որ դուրս եք գալու

Այս ամենի տակից համոզվա՞ծ եք, որ դուրս եք գալու

Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Կալանքից դուրս եկող Քոչարյանին դիմավորող աղջիկ թոռներին ՖԲ-ում ոնց ասես` չեն վիրավորում, ինչ-որ անասուն սատանի պոզ ու պոչ է նկարում պապուն ու երեխեքին, տարածում է, մի ուրիշ վիժվածք գրում է, որ պետք է այդ աղջիկներին կտոր-կտոր անել, կտորները գցել Հայաստանով մեկ։

Պապուն գրկող աղջիկ երեխաների մասին է գրում։

Նույն օրը «հեղափոխականները» հարձակվում են Օպերայի մոտ թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա, հայհոյում, քաշքշում։ Վիդեո կա։ Այս ամենը՝ ոստիկանության ներկայությամբ, բայց ոստիկանները ոչ ոքի չեն ձերբակալում։

Երեկ՝ կրկին ոստիկանների ներկայությամբ, քաշքշում ու գետին են գցում դատավոր Դավիթ Բալայանին։ Ոչ ոքի չեն ձերբակալում և, դատելով այլ դատարանների մոտից հրապարակված տեսանյութերից, ոստիկաններն, ըստ էության, ՕԳՆՈւՄ են դատարանները շրջափակողներին և համոզում աշխատողներին, փաստաբաններին և դատարան մտնել ցանկացող այլ մարդկանց, որ չմտնեն։

Այս ամենին՝ ոչ մի ռեակցիա իշխանություններից։ Չեմ տեսել նաև վերոնշյալ կոնկրետ դեպքերը դատապարտող հայտարարություններ ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ ԼՀԿ-ից, ո՛չ այլ կուսակցություններից (բացի ՀՅԴ-ից, բնականաբար)։

«Սիրո ու համերաշխության, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» ընդամենը մեկ տարի անց Հայաստանում ատելության այնպիսի մակարդակ է, ինչպիսին չի եղել նույնիսկ 2008-ի մարտի 1-ից հետո։

ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ ՆՈւՅՆԻՍԿ ՁԵՎԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏՈւՄ։ Ո՞նց դատապարտի, եթե հենց ինքն է կազմակերպիչը։

Փոխարենը` երեկվանից սկսում են թափով աղմուկ բարձրացնել, թե Artur Danielyanը հայհոյել է «Իմ քայլից» ավագանիի, որը երեխեքի հետ նստած էր սրճարանում։ Ընդ որում հենց ինքը՝ ավագանին ասում է․ «Սպառնացել են, բայց քաշքշոց չի եղել, հայհոյել չի եղել», բայց սա տարածում են որպես հարձակում, ծեծ ու հայհոյել։ Արթուրը և իր հետ եղածներն ընդհանրապես հերքում են, ասում են՝ կողքով ենք անցել։

Բայց ոստիկանությունն այսօր առավոտվանից ընկած է Արթուրի հետևից։

Ի դեպ, նույն այդ իմքայլականը, եթե ճիշտ եմ հիշում, որոշ ժամանակ առաջ քոմենթներ էր գրում, որ Նարեկ Մալյանի ականջները պետք ա կտրել։ Եւ էլի իշխանության որևէ գնահատականի իր այդ գրածը չէր արժանացել։

Ա՞յս կարգի եք վատ։ Ուզածներդ ի՞նչ է։ Իշխանությունը գրավեցիք, չհանգստացա՞ք։ Համոզվա՞ծ եք, որ ձեր ձախողումներն ու ընկնող ռեյթինգը ատելության քարոզով կարողանալու եք կոծկել։

Ատելությունը որ լցնում եք, որ գործընթացները տանում եք փողոցում մարդկանց հայհոյելու, մարդկանց վրա հարձակվելու ուղղությամբ՝ երեխա-մեծ չտարբերելով, այս ամենի տակից համոզվա՞ծ եք, որ դուրս եք գալու։

Մի հատ լավ, շատ լավ մտածեք ու փորձեք ինքնասիրահարվածությունից ու մի քանի գրամ իշխանությունից անջատված ձեր ուղեղներով հասկանալ, թե սրա վերջն ինչ է լինելու»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ռոբերտ Քոչարյանի կիրակնօրյա ընտանեկան հանգիստը (լուսանկար)

Ռոբերտ Քոչարյանի կիրակնօրյա ընտանեկան հանգիստը (լուսանկար)

Հունիս 16, 2019 18:30 Լևոն Քոչարյանն իր էջում «թթային» կիրակի է ներկայացրել։
Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Ադեկվադի անդամներն ազատ են արձակվել (տեսանյութ, լրացված)

Հունիս 15, 2019 20:16 Գերուժեղացված ծառայություն և անձնագրերի ստուգում։
ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

Հունիս 15, 2019 13:30 Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տրվել։
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Հունիս 15, 2019 13:10 Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ։
Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Հունիս 15, 2019 13:00 Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Հունիս 15, 2019 11:00 Վիճակը միջին ծանրության է։
Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս» (տեսանյութ)

Հունիս 14, 2019 17:39 «Այս գործը կարելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու»։
Մի ոտքով մնալով հին Հայաստանում՝ վարչապետը նոր Հայաստան չստացավ․ քաղաքագետ

Մի ոտքով մնալով հին Հայաստանում՝ վարչապետը նոր Հայաստան չստացավ․ քաղաքագետ

Հունիս 14, 2019 16:15 Մենք հիմա հայտնվել ենք պառակտված Հայաստանում, որտեղ առկա հակասությունները շատ ավելի խորքային են:
Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

Հունիս 14, 2019 16:10 «Թող ուղարկեն նրան, ում պետք է, և գործը բացահայտեն»:
Մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը

Մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը

Հունիս 14, 2019 15:20 Համբարձումյանը հայտարարել էր՝ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»:
Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է «1in.am»-ի բողոքը

Հունիս 14, 2019 14:22 Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունն ընդմիջվեց․ (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունն ընդմիջվեց․ (տեսանյութ)

Հունիս 14, 2019 11:18 Դատավորին ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց։
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացու վիրավորում ստացել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացու վիրավորում ստացել

Հունիս 13, 2019 20:35 ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Հունիս 13, 2019 16:25 Սնանկության դատարանի դատավոր է։